Էդմեն Շահբազյանը Դիլան Բուդկայի դեմ. Կարևոր մենամարտ երկու մարտիկների համար
Այս մենամարտը կարող է որոշիչ լինել երկու մարզիկների կարիերայի համար։ Եթե Բուդկան պարտվի, նա, ամենայն հավանականությամբ, կհեռանա UFC-ից, իսկ Շահբազյանը կհայտնվի հեռացման եզրին։
Առաջին հայացքից թվում է, թե այս մենամարտը հեշտ կլինի Շահբազյանի համար, բայց վճռորոշ գործոնը կլինի նրա կարդիոն, որի վրա, իր խոսքերով, նա լրջորեն աշխատել է. այս մասին նա նշել է վերջին հարցազրույցում։
Բուդկան բազային ըմբիշ է, սակայն UFC-ում իր երկու մենամարտերն էլ պարտվել է հարվածային տեխնիկա ունեցող մարզիկների՝ Սեզար Ալմեյդայի և Անդրե Պետրոսկու դեմ։ Հաշվի առնելով դա՝ Շահբազյանն էլ պետք է կարողանա հաղթել նրան։
Էդմեն Շահբազյանը և Դիլան Բուդկան կմտնեն oktagon՝ UFC Vegas 102-ում՝ փետրվարի 15-ից 16-ի գիշերը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0