Էդգար Պիլոյանը դեբյուտեց Բուլղարիայի առաջնությունում «Բոտև Պլովդիվի» կազմում։
Հայաստանի Մ21 հավաքականի կիսապաշտպան Էդգար Պիլոյանը առաջին անգամ հանդես եկավ «Բոտև Պլովդիվի» հիմնական թիմում։ Նա դուրս եկավ խաղադաշտ 64-րդ րոպեին՝ փոխարինելով Բուլղարիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յանիս Կարաբելովին՝ «Սպարտակ Վառնայի» դեմ Բուլղարիայի առաջնության հանդիպման ընթացքում։
«Բոտև Պլովդիվը» պարտվեց 0։1 հաշվով և զբաղեցնում է 3-րդ տեղը առաջնությունում։
20-ամյա ֆուտբոլիստը բուլղարական ակումբ էր տեղափոխվել 2024 թվականի ամռանը «Վանից», սակայն մինչ այս հանդես էր գալիս միայն «Բոտևի» երիտասարդական թիմում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0