Էդգար Նավասարդյանը առաջին անգամ խաղաց «Էստերսունդի» մեկնարկային կազմում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
21-ամյա հայ հարձակվող Էդգար Նավասարդյանը, ով հանդես է գալիս շվեդական «Էսթերսունդում», բաց է թողել Սուպերեթանի (Շվեդիայի երկրորդ դիվիզիոն) առաջին յոթ տուրերը վնասվածքի պատճառով։ Ութերորդ տուրում նա խաղադաշտ մտավ միայն վերջնամասում, իսկ արդեն իններորդ տուրում՝ «Վեսթերոսի» դեմ հանդիպմանը, դուրս եկավ մեկնարկային կազմում և անցկացրեց ամբողջ խաղը։
Սակայն Նավասարդյանին չհաջողվեց փրկել թիմին պարտությունից՝ «Վեստերոսը» սեփական հարկի տակ հաղթեց 1:0 հաշվով։
Իններորդ տուրից հետո «Էսթերսունդը» 12 միավորով զբաղեցնում է ութերորդ տեղը մրցաշարային աղյուսակում։
Հիշեցնենք, որ Նավասարդյանը «Էսթերսունդ» էր տեղափոխվել «Էրեբրու Սիրիանսկայից», որը հանդես է գալիս ավելի ցածր դիվիզիոնում։ Նախորդ մրցաշրջանում Էդգարը դարձավ թիմի լավագույն ռմբարկուն՝ խփելով 13 գոլ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0