Էդգար Մովսեսյանը խփեց իր առաջին գոլը «Օմոնիա մայիսի 29»-ի կազմում (ՎԻԴԵՈ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ հարձակվող Էդգար Մովսեսյանը նշանավորվեց իր առաջին գոլով Կիպրոսի երկրորդ լիգայում․ նրա թիմը՝ «Օմոնիա մայիսի 29»-ը, մրցաշրջանի առաջին հաղթանակը տարավ՝ 4:2 հաշվով հաղթելով «ԱԵԶ Զաքակիոյին» 3-րդ տուրում։
27-ամյա ֆորվարդը հայտնվեց մեկնարկային կազմում և խաղաց 78 րոպե։ Հանդիպման 54-րդ րոպեին Մովսեսյանը գլխի հարվածով գնդակը ուղարկեց դարպասը՝ հաշիվը դարձնելով 2:1 իր թիմի օգտին։
Հիշեցնենք, որ այս ամառ Մովսեսյանը «Ուրարտուից» տեղափոխվեց «Օմոնիա մայիսի 29» և սեզոնի բոլոր երեք առաջին խաղերում սկսել է մեկնարկային կազմում։ «ԱԵԶ Զաքակիուի» կազմում ընդգրկված է նաև հայ հարձակվող Անդրեյ Հարությունյանը (22 տ.), սակայն այս խաղում նա մասնակցություն չունեցավ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0