Ջոնի Քեննին հրավիրվել է Իռլանդիայի հավաքական՝ վնասվածք ստացած Թրոյ Փարոթին փոխարինելու համար
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Սելտիկի» հարձակվող Ջոնի Քենին առաջին անգամ հրավեր է ստացել Իռլանդիայի ազգային հավաքական։ 22-ամյա ֆորվարդը փոխարինել է «ԱԶ Ալկմար»-ի վնասվածք ստացած Տրոյ Փարոթին և կօգնի թիմին Աշխարհի առաջնության ընտրական խաղերում՝ Հունգարիայի (սեպտեմբերի 6, Դուբլին) և Հայաստանի (սեպտեմբերի 9, Երևան) դեմ։
Փարոթը, ով ընթացիկ մրցաշրջանում «ԱԶ»-ի կազմում 7 խաղում խփել էր 10 գոլ, վնասվածք է ստացել ակումբի մարզման ժամանակ և չի մասնակցի սեպտեմբերյան հավաքին։
Քենին, որի հասակը 177 սմ է, նախկինում հանդես է եկել Իռլանդիայի երիտասարդական հավաքականում։ «Սելտիկի» կազմում երկու մրցաշրջանում նա անցկացրել է 13 խաղ և խփել 2 գոլ, մինչ այդ պաշտպանել է «Շեմրոկ Ռովերսի» գույները։ Օգոստոսին ֆուտբոլիստը երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ, թեև վերջին «Ռեյնջերսի» դեմ դերբիում հայտացուցակում չէր։
Գլխավոր մարզիչ Հեյմիր Հալլգրիմսոնը նշել է, որ մնացած խաղացողները առանց խնդիրների միացել են հավաքականին։
Իռլանդիայի հավաքականի կազմը՝ Հայաստանի և Հունգարիայի դեմ խաղերի համար
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0