Ջոն վան'տ Սխիպը դժգոհ է Լուկաս Սելարայանի պահվածքից
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան'տ Սխիպը դժգոհություն է հայտնել Լուկաս Սելարայանի՝ ազգային հավաքական չմիանալու հետ կապված՝ երկրորդ անգամ անընդմեջ։
Նիդեռլանդցի մասնագետի խոսքով՝ մարտին Սելարայանը հավաքական չէր ժամանել ընտանեկան հանգամանքների պատճառով, ինչը հասկացողությամբ էր ընդունվել։ Սակայն հունիսին Կոսովոյի և Չեռնոգորիայի դեմ հանդիպումներին մասնակցելու փոխարեն կիսապաշտպանը կրկին հրաժարվել է՝ նշելով, որ ցանկանում է մեկնել արձակուրդ։ Այս որոշումը բացասական արձագանք է ստացել վան'տ Սխիպի կողմից, և ըստ նրա՝ Սելարայանը, ամենայն հավանականությամբ, չի հրավիրվի Հայաստանի հավաքականի առաջիկա պաշտոնական հանդիպումներին։
Ջոն վան'տ Սխիպի խոսքը մամուլի ասուլիսից՝ Կոսովոյի դեմ խաղից առաջ․
«Լուկասը մարտին ուներ անձնական խնդիրներ։ Բայց հիմա այլ իրավիճակ է։ Սկզբում ընդհանրապես չէինք կարողանում կապ հաստատել նրա հետ։ Վերջում ֆեդերացիայի ներկայացուցիչները կարողացան զանգահարել՝ և Լուկասը հայտարարեց, որ ցանկանում է արձակուրդ գնալ և խնդրեց իրեն չհրավիրել այս հավաքին։
Ես շատ հիասթափված եմ։ Ֆուտբոլիստը չի կարող ինքնուրույն որոշել, թե երբ խաղալ հավաքականում, իսկ երբ՝ ոչ։ Իսկ ի՞նչ կլինի, եթե նման բան կրկնվի պաշտոնական խաղերի նախաշեմին։ Սա անընդունելի է։
Միևնույն ժամանակ ես գոհ եմ այն ֆուտբոլիստներից, ովքեր այժմ իմ տրամադրության տակ են։ Կարծում եմ՝ յուրաքանչյուրն էլ պետք է հավաքական գա մեծ ցանկությամբ և մոտիվացիայով»։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0