Ջիկիան և Ալեքսեևը տեղափոխվել են «Փյունիկ»
Երևանի «Փյունիկը» հայտարարեց ևս երկու ֆուտբոլիստի ձեռքբերման մասին։ Այժմ թիմը պատրաստվում է մրցաշրջանի վերսկսմանը՝ համալրվելով 5 նոր ֆուտբոլիստներով։
Վերջին երկու նորեկներն են՝
26-ամյա հարձակվող Թեմուր Ջիկիա։ «Ուրարտուի» նախկին հարձակվողը աշնանը խաղում էր բելառուսական ԲԱՏԷ-ում, որտեղ անցկացրել է 14 խաղ և խփել 3 գոլ։ Դեկտեմբերին նա տեղափոխվեց Ուլյանովսկի «Վոլգա», սակայն 20 օր անց լքեց ակումբը՝ չհասցնելով հանդես գալ թիմում։
23-ամյա դարպասապահ Նիկիտա Ալեքսեևը տեղափոխվել է «Ուրալից»։ Նրա հաշվին կա 3 հանդիպում հիմնական թիմում, սակայն հաճախ հանդես է եկել երկրորդ թիմի կազմում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ թիմի կազմում ընդգրկվել էին Վարազդատ Հարոյանը, Արթուր Գրիգորյանը և Ժոել Բոպեսուն։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0