Ջասթին Գեյջին խոսել է Սպիտակ տանը կայանալիք UFC մրցաշարի շուրջ առաջացած խառնաշփոթի մասին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ամերիկացի UFC մարտիկ Ջասթին Գեյջին պատմել է անսպասելի իրավիճակի մանրամասները իր մասնակցության շուրջ պատմական UFC մրցաշարին, որը նախատեսվում է անցկացնել հունիսի 14-ին Սպիտակ տանը։ Վերջերս տված հարցազրույցում Գեյջին հայտնել է, որ ընդամենը մեկ օրվա ընթացքում ստացել է իրարամերժ տեղեկություններ պրոմոուշնից։
— Հինգշաբթի օրը ինձ զանգեցին և ասացին, որ ես չեմ մասնակցելու Սպիտակ տանը կայանալիք մրցաշարին, իսկ հաջորդ օրը՝ ուրբաթ, ինձ տեղեկացրին, որ հավանաբար այնուամենայնիվ կմասնակցեմ այդ մրցաշարին։
Գեյջիի խոսքերը հնչեցին այն ժամանակ, երբ տարածվել էին լուրեր երեկոյի գլխավոր մենամարտում հնարավոր լուրջ փոփոխությունների մասին։ Ավելի վաղ ինսայդերները հայտնել էին, որ Իլիա Տոպուրիայի և Իսլամ Մախաչևի միջև հնարավոր մենամարտը, որը սկզբում դիտարկվում էր որպես մրցաշարի գլխավոր իրադարձություն, չեղարկվել է։ Ենթադրվում էր, որ մենամարտը պետք է անցկացվեր կիսամիջին քաշային կարգում (77 կգ)։
Աղբյուրների տեղեկություններով՝ ուրբաթ օրը UFC-ի ղեկավարներից մեկը՝ Հանթեր Քեմփբելը, կտրուկ արձագանքել է, երբ օգնականը նրան հայտնել է չեղարկված մենամարտի մասին։ Հենց այդ օրը Գեյջին ստացել է զանգ, որ կարող է դառնալ Սպիտակ տանը կայանալիք մրցաշարի մասնակից։
Հնարավոր հետևանքներ Ծառուկյանի համար
Եթե Տոպուրիայի և Մախաչևի մենամարտը իսկապես կայանար, և վրացի չեմպիոնը վերջնականապես տեղափոխվեր կիսամիջին քաշային կարգ, թեթև քաշային դիվիզիոնում իրավիճակը կարող էր արմատապես փոխվել։ Այդ դեպքում Գեյջին կարող էր դառնալ դիվիզիոնի անվիճելի չեմպիոնը և արդեն այս ամռանը պաշտպանել տիտղոսը Արման Ծառուկյանի դեմ։
Սակայն այժմ միայն կարելի է ենթադրել, թե ինչու Տոպուրիայի և Մախաչևի մենամարտը չիրականացավ։ Քննարկվող վարկածներից մեկը Մախաչևի թիմի հնարավոր հրաժարումն է, թեև դրա պաշտոնական հաստատում չկա։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0