Ջանես Նազարյանը՝ հունահռոմեական ըմբշամարտի U17 աշխարհի առաջնության եզրափակչում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ ըմբիշ Ջանես Նազարյանը (65 կգ) դուրս է եկել կադետների աշխարհի առաջնության եզրափակիչ, որը կայանում է Աթենքում։ Կիսաեզրափակչում նա վստահ հաղթանակ տարավ ուկրաինացի Եգոր Տարասենկոյի նկատմամբ՝ 3:1 հաշվով։
Վաղը Նազարյանը ոսկու համար կպայքարի վրացի Էրեկլե Տավբերիձեի հետ՝ սա կլինի U17 Եվրոպայի առաջնության եզրափակչի կրկնությունը, որտեղ հաղթող էր դարձել Վրաստանի ներկայացուցիչը։
Եզրափակչին հասնելու ճանապարհին Նազարյանը գերազանց մարզավիճակ է ցուցադրել․ քառորդ եզրափակչում նա 6:0 հաշվով ջախջախել է Եվրոպայի բրոնզե մեդալակիր Կիլիան Էդդուին (Ֆրանսիա), դրանից առաջ վստահ հաղթել է ադրբեջանցի Հուսեյն Իսգանդարովին (9:1) և ամերիկացի Արսենի Կիկինյովին (4:1)։
Եզրափակիչ մենամարտերը տեղի կունենան հուլիսի 29-ին։ Մինչ այս Նազարյանը միակ հայ ըմբիշն է, որը դուրս է եկել եզրափակիչ, սակայն վաղը գորգ կբարձրանան նաև Հայաստանի հավաքականի ևս հինգ ներկայացուցիչներ, այդ թվում՝ U17 Եվրոպայի չեմպիոն Մարատ Աճեմյանը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0