Ծառուկյան — Գամրոտ մենամարտի երկու մրցավարները կմասնակցեն Արմանի և Մախաչևի մենամարտի մրցավարությանը։
Հայտնի է UFC 311 մրցաշարի Իսլամ Մախաչև — Արման Ծառուկյան չեմպիոնական մենամարտի մրցավարների կազմը, որը կկայանա հունվարի 18-ի լույս 19-ի գիշերը։ Ծառուկյան — Գամրոտ մենամարտի երկու մրցավարներ կընդգրկվեն նաև այս մենամարտի մեջ։
Մախաչև - Ծառուկյան II մենամարտի մրցավարների կազմը՝
Սալ Դ’Ամատո
Ունեցող մեծ փորձ, աշխատում է UFC-ում 2007 թվականից։ Նա եղել է Ծառուկյան — Գամրոտ մենամարտի մրցավարը և հաղթանակը շնորհել է լեհ մարտիկին։
Սակայն Ռուսաստանում նա դժգոհություն է առաջացնում, քանի որ հանդիսացել է վիճահարույց որոշումների մրցավար ինչպես Պյոտր Յանի և Ալջամեն Սթերլինգի մենամարտում, այնպես էլ Մագոմեդ Անկալաևի և Յան Բլախովիչի մենամարտում։
Դերեկ Կլիրի
Նա մասնակցել է Մախաչևի և Ալեքսանդր Վոլկանովսկու առաջին մենամարտի մրցավարությանը։ Հետաքրքիր է, որ Կլիրին միակն էր, ով երրորդ ռաունդում հաղթանակ տվեց Իսլամին՝ չնայած Վոլկանովսկու ակնհայտ գերակշռությանը։
Կլիրին հայտնի է իր վիճահարույց որոշումներով. 2023-ին նա հաղթանակ է շնորհել Ալջամեն Սթերլինգին՝ Հենրի Սեհուդոյի հետ մենամարտում։
Այնուամենայնիվ, նա արդար է եղել այլ մենամարտերում, օրինակ՝ Մելսիկ Բաղդասարյանի՝ Թաքեր Լուցի դեմ և Արման Պետրոսյանի՝ Քրիստիան Դանկանի դեմ մենամարտերում։
Ռոն Մակքարթի
Նա եղել է Արման Ծառուկյանի և Չարլզ Օլիվեյրայի մենամարտի մրցավարը և արդարորեն շնորհել է հաղթանակ Ծառուկյանին՝ 29-28 հաշվով։ Սակայն Գամրոտի հետ մենամարտում նա հաղթանակը տվել է լեհ մարտիկին՝ 48-47 հաշիվով։
Օկտագոնի ռեֆերի
Այս մենամարտի ռեֆերին լեգենդար Հերբ Դինն է, ով համարվում է MMA աշխարհի ամենափորձառու և հարգված ռեֆերներից մեկը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0