Մեկ օրում երկու ոչ-ոքի․ «Նոան» ընկերական հանդիպումներ անցկացրեց ԱՄԷ-ում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի չեմպիոն «Նոան» այսօր՝ փետրվարի 7-ին, ԱՄԷ-ում ուսումնամարզական հավաքի շրջանակում անցկացրեց երկու ընկերական հանդիպում։
Առավոտյան «Նոան» ոչ-ոքի խաղաց Չինաստանի Սուպերլիգան ներկայացնող «Յուննան Յուկուն» ակումբի հետ։ Հանդիպումն ավարտվեց գոլառատ ոչ-ոքի՝ 5:5։
Օրվա երկրորդ խաղում հայկական ակումբը մրցեց Ղազախստանի «Աստանայի» հետ։ Հանդիպումն ավարտվեց առանց գոլերի՝ 0:0։
Երկու ընկերական հանդիպումներն էլ անցկացվեցին առանց հեռուստատեսային հեռարձակման։
«Աստանայի» դեմ հանդիպումը դարձավ «Նոայի» վերջին ստուգողական խաղը Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակչի հանդիպումներին նախապատրաստվելու շրջանակում, որտեղ Հայաստանի չեմպիոնների մրցակիցը կլինի Նիդերլանդների «ԱԶ»-ը։
1/16 եզրափակչի առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին՝ Երևանում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0