Երկու համաշխարհային ռեկորդ ծանրամարտի Աշխարհի առաջնության մեկնարկին — Օրվա արդյունքներ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հոկտեմբերի 2-ին Նորվեգիայի Ֆյուրդե քաղաքում մեկնարկեց 2025 թվականի ծանրամարտի Աշխարհի առաջնությունը։ Առաջին օրը մրցահարթակ դուրս եկան կանայք մինչև 48 կգ քաշային ամենաթեթև կարգում, և մրցաշարը անմիջապես պարգևեց համաշխարհային ռեկորդներ։
Երեկոյի գլխավոր հերոսուհին դարձավ Հյուսիսային Կորեայից Ռի Սոն-Գումը, որը գրանցեց ոսկե դուբլ՝ 213 կգ (91 կգ պոկում + 122 կգ հրում)։ Նրա արդյունքները հրումում և երկամարտում դարձան նոր համաշխարհային ռեկորդներ։
Արծաթը նվաճեց Հնդկաստանի աստղը՝ Միրաբայ Չանու Սայխոմը, ով ցույց տվեց 199 կգ (84+115)։ Միայն մեկ կգ-ով զիջեց Թայլանդի ներկայացուցիչը՝ Տանյատոն Սուկչարոենը, ով գրանցեց 198 կգ (88+110) և արժանացավ բրոնզի։
Երկու չինուհիներն այս անգամ podium-ին չհասան․ Լի Շումիաոն (191 կգ) չորրորդ տեղում էր, իսկ Չժու Ցյուլյանը (185 կգ)՝ հինգերորդ։ Կուբայից Լիդիա Մոնտերո Ռամոսը և Չինաստանի Тайբեյի Ֆան Վան-Լինը նույն արդյունքով (183 կգ) կիսեցին վեցերորդ հորիզոնականը։
Առաջին օրվա ամբողջական արդյունքները — կանայք, 48 կգ (տոպ-10).
-
Ռի Սոն-Գում (ԿԺԴՀ) — 213 կգ (91+122) – Համաշխարհային ռեկորդ
-
Միրաբայ Չանու Սայխոմ (Հնդկաստան) — 199 կգ (84+115)
-
Տանյատոն Սուկչարոեն (Թաիլանդ) — 198 կգ (88+110)
-
Լի Շումիաո (Չինաստան) — 191 կգ (80+111)
-
Չժու Ցյուլյան (Չինաստան) — 185 կգ (74+111)
-
Լիդիա Մոնտերո Ռամոս (Կուբա) — 183 կգ (83+100)
-
Ֆան Վան-Լին (Չինաստանի Թայբեյ) — 183 կգ (80+103)
-
Լին Չեն Ցզին (Չինաստանի Թայբեյ) — 181 կգ (78+103)
-
Ռամոս Ռոզեջ (Ֆիլիպիններ) — 176 կգ (80+96)
-
Օրտիզ Դահիանա (Դոմինիկյան Հանրապետություն) — 175 կգ (70+105)
Պոկում (տոպ-3).
-
Ռի Սոն-Գում (ԿԺԴՀ) — 91 կգ
-
Տանյատոն Սուկչարոեն (Թաիլանդ) — 88 կգ
-
Միրաբայ Չանու Սայխոմ (Հնդկաստան) — 84 կգ
Հրում (տոպ-3).
-
Ռի Սոն-Գում (ԿԺԴՀ) — 122 կգ – Համաշխարհային ռեկորդ
-
Միրաբայ Չանու Սայխոմ (Հնդկաստան) — 115 կգ
-
Տանյատոն Սուկչարոեն (Թաիլանդ) — 111 կգ

Ֆյուրդեում Աշխարհի առաջնությունը կշարունակվի մինչև հոկտեմբերի 11-ը։ Հոկտեմբերի 3-ին կվիճարկվեն մեդալներ՝ տղամարդկանց 60 կգ և կանանց 53 կգ քաշային կարգերում։ Հայաստանի հավաքականից կմասնակցի Գարնիկ Չոլակյանը (60 կգ)։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0