Երկու հայ ըմբիշ կպայքարեն Աթենքում կայանալիք Մ-17 Աշխարհի առաջնության բրոնզե մեդալների համար
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր Հունաստանի Աթենք քաղաքում ընթացող ազատ և հունահռոմեական ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի երկու ներկայացուցիչ իրավունք են ստացել դուրս գալու բրոնզե մեդալների համար պայքարելու:
51 կգ քաշային կարգում Մարատ Աճեմյանը սփոփիչ գոտեմարտում վստահ հաղթել է Եգիպտոսից Մոհամեդ Էլթայեբին՝ 8:0 հաշվով։ Երրորդ տեղի վճռորոշ գոտեմարտում նա կպայքարի Թուրքիայի ներկայացուցիչ Պոլաթ Կարադենիզի դեմ:
Զավեն Մեջլումյանը (60 կգ) սփոփիչ փուլում անցկացրել է երկու հաջող գոտեմարտ․ սկզբում 9:0 հաշվով հաղթել է Գերմանիայից Միկ Լաբեսին, այնուհետև 5:0 հաշվով հաղթել է Մեքսիկայից Զևս Գոնսալեսին։ Բրոնզե մեդալի համար Մեջլումյանը կգոտեմարտի Ուկրաինայի ներկայացուցիչ Դենիս Սերեդինի հետ:
Մրցաշարի վերջին բլոկը կանցկացվի այսօր՝ տեղական ժամանակով 18:00-ին:
Հիշեցնենք, որ նախօրեին 65 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել հայ ըմբիշ Ջանես Նազարյանը:
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0