Երկու հայ ըդգրկվեցին Ռուսաստանի հավաքականում 2025 թվականի հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության համար
Ռուսաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Գոգի Կոգուաշվիլին հայտարարել է 2025 թվականի Եվրոպայի առաջնության կազմը, որը կանցկացվի Բրատիսլավայում (Սլովակիա) ապրիլի 7-ից 13-ը:
Ռուսաստանի հավաքականի կազմում ընդգրկվել են երկու հայ ըմբիշներ՝ Ալեն Միրզոյանն ու Արթուր Սարգսյանը։
Ռուսաստանի հավաքականում ընդգրկված հայ ըմբիշները՝
-
72 կգ — Ալեն Միրզոյան (28 տարեկան, Սվերդլովսկի մարզ): Միրզոյանը երիտասարդների (մինչև 23 տարեկան) Եվրոպայի երկուակի չեմպիոն է, սակայն հիմնական հավաքականում հաճախ տեղ չի գտել՝ զիջելով մեկ այլ հայ ըմբիշի՝ Նարեկ Օհանյանին, ով 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ: 2025 թվականին Միրզոյանը հաղթել է Կուտուզովի հուշամրցաշարում, ինչը նրան հնարավորություն է տվել ընդգրկվել հավաքականում: Այս քաշային կարգում Հայաստանի հավաքականում հանդես կգա Շանթ Խաչատրյանը։
-
97 կգ — Արթուր Սարգսյան (27 տարեկան, Տվերի մարզ): Սարգսյանը համարվում է այս քաշային կարգի գլխավոր ֆավորիտներից մեկը և կարող է հանդիպել Արթուր Ալեքսանյանի հետ։ Նրանք կարող էին հանդիպել նաև 2024 թվականի աշխարհի առաջնությունում, սակայն Սարգսյանը վնասվածք էր ստացել և վաղ փուլում դուրս էր մնացել մրցաշարից։ 2025 թվականին Սարգսյանը արդեն հաղթել է միջազգային մրցաշարում՝ Զագրեբի վարկանիշային մրցաշարում, որտեղ եզրափակչում հաղթեց Աբուբաքար Խասլախանովին (Բելառուս): Սարգսյանը 2021 թվականի աշխարհի և Եվրոպայի երիտասարդական (U23) չեմպիոն է։ Հայաստանում նրան հաճախ անվանում են «Գորշ արջ», ի տարբերություն Արթուր Ալեքսանյանի «Սպիտակ արջի»։ Հավաքականի երկրպագուները սպասում են նրանց հնարավոր պայքարին եզրափակչում, սակայն դա հայտնի կդառնա միայն ապրիլի 10-ի վիճակահանությունից հետո։

Ռուսաստանի հավաքական կարող էր ընդգրկվել նաև մեկ այլ հայազգի ըմբիշ՝ Վահագ Մարգարյանը (87 կգ)։ Մարզիչները մինչ կազմի հայտարարումը ընտրական գոտեմարտ էին կազմակերպել Միլադ Ալիրզաևի և Վահագ Մարգարյանի միջև, որտեղ հաղթողը ստանում էր Եվրոպայի առաջնությունում հանդես գալու իրավունք։ Ալիրզաևը հաղթեց 2:0 հաշվով և ընդգրկվեց հավաքականում։
Ռուսաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը 2025 թվականի Եվրոպայի առաջնության համար
-
55 կգ — Էմին Սեֆերշաև (Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության մրցանակակիր)
-
60 կգ — Սադիկ Լալաև (Աշխարհի և Եվրոպայի առաջնության մրցանակակիր)
-
63 կգ — Դինիսլամ Բամմատով
-
67 կգ — Ռուսլան Բիչուրին (Եվրոպայի առաջնության մրցանակակիր)
-
72 կգ — Ալեն Միրզոյան
-
77 կգ — Սերգեյ Ստեպանով
-
82 կգ — Իսլամ Ալիև (Եվրոպայի առաջնության մրցանակակիր)
-
87 կգ — Միլադ Ալիրզաև (Եվրոպայի առաջնության մրցանակակիր)
-
97 կգ — Արթուր Սարգսյան (Աշխարհի առաջնության մրցանակակիր)
-
130 կգ — Սերգեյ Սեմենով (Երկակի օլիմպիական մրցանակակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն)
Հայաստանի հավաքականի կազմը կարող եք տեսնել ԱՅՍՏԵՂ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0