SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Սպերցյանի դուբլը և գոլային փոխանցումը «Կրիլյա Սովетов»-ի դեմ (ՎԻԴԵՈ)


Սպերցյանի դուբլը և գոլային փոխանցումը «Կրիլյա Սովетов»-ի դեմ (ՎԻԴԵՈ)
Ֆուտբոլ 💬 Comment

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան ու կապիտան Էդուարդ Սպերցյանը շարունակում է անհավանական ցուցանիշներ գրանցել 2025/26 մրցաշրջանում։

ՌՊԼ-ի 17-րդ տուրում «Կրասնոդար»-ը 5:0 հաշվով ջախջախեց «Կրիլյա Սովетов»-ին և ամրապնդեց իր դիրքերը մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում։ Էդուարդ Սպերցյանը այս հանդիպմանը դարձավ դուբլի հեղինակ (մեկ գոլը՝ 11 մ penalty-ից) և մեկ գոլային փոխանցման՝ Թորմենին։ Գոլերով աչքի ընկան նաև Դուգլաս Աուգուստոն և Ջոն Կորդոբան։ Վերջինս դարձավ «Կրասնոդարի» ռեկորդակիրն ըստ խփած գնդակների քանակի՝ այս գոլը նրա համար դարձավ 69-րդը «ցուլերի» կազմում։ Նա առաջ անցավ Ֆյոդոր Սմոլովից (68 գոլ)։

Սպերցյանը փայլեց ոչ միայն հարձակման ավարտ փուլում, այլև ստեղծարար խաղում։ SofaScore վիճակագրական հարթակը հայ կիսապաշտպանին տվել է առավելագույն գնահատական՝ 10։ Սակայն հանդիպման պաշտոնական լավագույն խաղացող ճանաչվել է Ջոն Կորդոբան։

Սպերցյանի վիճակագրությունը խաղում․
Խաղադաշտում անցկացրած րոպեներ՝ 90+
Գոլեր՝ 2
Հարվածներ՝ 4 (2՝ դիպուկ)
Գոլային փոխանցումներ՝ 1
Ստեղծված գոլային պահեր՝ 1
Բանալի փոխանցումներ՝ 7
Կենտրոնացումներ՝ 5 / 10
Ճշգրիտ փոխանցումներ՝ 55 (87%), որոնցից 43՝ հակառակորդի կիսադաշտում
Հաջողված դրիբլինգ՝ 1 / 1
Գնդակի կորուստներ՝ 16
Մենապայքերում հաղթանակներ՝ 2 / 2
Օդային մենապայքերում հաղթանակներ՝ 1 / 1
SofaScore գնահատական՝ 10

Այժմ Սպերցյանը ունի 8 գոլ և 12 գոլային փոխանցում մրցաշրջանում՝ 20 արդյունավետ գործողություն 17 խաղում, այսինքն ավելի շատ, քան անցկացրած հանդիպումները։

ՎԻԴԵՈ․


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։