Դոնովան Փարիզյանը հաղթեց իր առաջին 11 մետրանոցների սերիայում MLS Next Pro-ում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Նյու Ինգլենդ Ռևոլյուշն II»-ի դարպասապահ և Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ* Դոնովան Փարիզյանը իր առաջին հաղթանակը տարավ 11 մետրանոցների սերիայում MLS Next Pro-ի առաջնությունում։
Տան խաղում «Քոլամբուս Կրյու-2»-ի դեմ հիմնական ժամանակն ավարտվեց 2։2 հաշվով, և հաղթողին որոշեցին հետխաղյա 11 մետրանոցներով։ Փարիզյանը կարողացավ հետ մղել մրցակցի մեկ հարված և օգնեց իր թիմին հաղթել պենալտիներում։ Այս հաղթանակից հետո «Ռևոլյուշն II»-ը բարձրացավ Արևելյան կոնֆերանսի 4-րդ տեղ։
Հանդիպումը մեկնարկային կազմում սկսեց և 87 րոպե անցկացրեց նաև Գևորգ Դիաբրյանը՝ ակումբում հայկական ֆուտբոլի ևս մեկ ներկայացուցիչ։
*Փարիզյանը դեռ չի հանդես եկել Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0