Յուրա Մովսիսյանի դուստրը զբաղեցրել է մրցանակային տեղ գեղարվեստական մարմնամարզության մրցույթում
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանի դուստրը՝ Ռիտա Մովսիսյանը, Կալիֆորնիայում կայացած գեղարվեստական մարմնամարզության մրցույթում զբաղեցրել է երկրորդ տեղը:
Այս մրցույթում առաջին տեղը գրավել է հայ համայնքի մեկ այլ ներկայացուցիչ՝ Նիկոլ Գասպարյանը:
Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանն ավարտել է ֆուտբոլիստի կարիերան և այժմ զբաղվում է մարզչական գործունեությամբ: Նա Կալիֆորնիայում գտնվող Brave United ֆուտբոլային ակումբի սեփականատերն է և միաժամանակ կատարում է մարզչի պարտականությունները: Նա ունի երեք երեխա՝ որդի Արմանը և դուստրեր Ռիտան ու Աիդան:
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0