Դմիտրի Գունկոն լքում է «Ուրարտու»-ն՝ վերադառնալով Ռուսաստան
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն լքում է թիմը երեք մրցաշրջան աշխատելուց հետո։ Ինսայդեր Սուրեն Մելիքեթյանի Telegram-ալիքում՝ MS_FootballPlus, հրապարակված տեղեկության համաձայն՝ ռուս մասնագետը շարունակելու է իր կարիերան Ռուսաստանի Առաջին լիգայում։ Ավելի ուշ այս տեղեկությունը հաստատեց լրագրող Սերգեյ Իլևը՝ նշելով, որ Գունկոն դառնալու է Տուլայի «Արսենալի» նոր գլխավոր մարզիչը։
Գունկոյի ղեկավարությամբ «Ուրարտու»-ն հաջող շրջափուլ ունեցավ, որի գագաթնակետը դարձավ 2022/23 մրցաշրջանի ոսկե դուբլը։ «Ուրարտու»-ից առաջ նա մարզել էր «Նոա»-ն և «Արարատ-Արմենիա»-ն՝ հաստատվելով որպես վերջին տարիներին հայկական ֆուտբոլում ամենահաջողակ օտարերկրյա մասնագետներից մեկը։
Հայաստանի ավարտված առաջնությունում «Ուրարտու»-ն զբաղեցրեց երրորդ տեղը և նվաճեց ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր։ Առաջին փուլում թիմը մրցելու է Բելառուսի «Նեման»-ի հետ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0