Դմիտրի Բիվոլը հաղթեց Արթուր Բետերբիևին ռևանշ մենամարտում
Փետրվարի 22-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում կայացավ երկար սպասված ռևանշ մենամարտը ռուսաստանցի բռնցքամարտիկներ Դմիտրի Բիվոլի և Արթուր Բետերբիևի միջև։
Դմիտրի Բիվոլը (24-1) ռևանշ մենամարտում մրցավարների որոշմամբ հաղթեց Արթուր Բետերբիևին (21-1) և դարձավ կիսածանր քաշային կարգի բացարձակ աշխարհի չեմպիոն։
Բիվոլը ցուցադրեց տպավորիչ մենամարտ՝ դրսևորելով բարձր տեխնիկա և տակտիկա։ Նա կարողացավ չեզոքացնել Բետերբիևի հուժկու գրոհները՝ օգտագործելով իր արագությունը և հիանալի տեղաշարժը ռինգում։ Հակագրոհներում Դմիտրին ավելի ճշգրիտ ու արդյունավետ էր, ինչը և դարձավ նրա հաղթանակի հիմնական գործոնը։
Մրցավարների գնահատականները՝ 114-114, 116-112, 115-113 Բիվոլի օգտին։
Մենամարտից հետո Արթուր Բետերբիևը ընդունեց իր պարտությունը, սակայն հայտարարեց, որ ցանկանում է անցկացնել երրորդ մենամարտը, քանի որ նրանց դիմակայությունում հաշիվը հավասար է՝ 1-1։
Դմիտրի Բիվոլ. «Ես պատրաստ եմ ցանկացած մարտահրավերի ապագայում։ Բայց հիմա պարզապես ուզում եմ հանգստանալ։ Պետք է մի քիչ վերականգնվեմ, և հետո կխոսենք ապագայի մասին»։
Արթուր Բետերբիև. «Չեմ ուզում որևէ բան ասել որոշման մասին։ Շնորհավորում եմ Բիվոլին։ Հիմա իմ հերթն է վերադառնալ ռևանշի համար»։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0