«Ցրվենա Զվեզդայի» տնօրեն. «Ես չեմ ուզում խաղալ Կիևի «Դինամո»-ի հետ»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Բելգրադի «Ցրվենա Զվեզդայի» գործադիր տնօրեն Զվեզդան Տերզիչը խոստովանել է, որ կցանկանար խուսափել Կիևի «Դինամոյի» հետ հանդիպումից Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում։ Այդ մասին հայտնում է Sportal-ը։
Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. փլեյ-օֆֆ փուլերի վիճակահանության արդյունքում Եվրոպայի ակումբային գլխավոր մրցաշարը սերբական թիմի հնարավոր մրցակիցներին դասավորեց հետևյալ կերպ․ եթե «Ցրվենա Զվեզդան» երրորդ փուլում հաղթի լեհական «Լեխին», ապա վճռական փուլում նա կհանդիպի «Դինամո» (Կիև) – Կիպրոսի «Պաֆոս» զույգի հաղթողին։
Տերզիչը շեշտեց, որ «Դինամոն» ամենաուժեղ հնարավոր մրցակիցներից մեկն է, սակայն իր ցանկությունը՝ չխաղալ ուկրաինական ակումբի հետ, կապված է ոչ միայն սպորտային պատճառների հետ․
«Ես արդեն ասել եմ մի քանի անգամ — մի շարք պատճառներով, ինչպես ֆուտբոլային, այնպես էլ ոչ ֆուտբոլային, չեմ ուզում հանդիպել «Դինամոյի» հետ։ Դա հիանալի թիմ է, գուցե լավագույններից մեկը, որ կարող էր մեզ բաժին հասնել։ Բայց կա նաև քաղաքական պահ — ուկրաինացիների և սերբերի հարաբերությունները հեռու են ջերմ լինելուց։ Մենք տեսել ենք, թե ինչպես են ուկրաինացի երկրպագուներն ու ներկայացուցիչները թշնամաբար ընդունել սերբերին, օրինակ՝ «Պարտիզանի» և «Ալեքսանդրիայի» խաղերից առաջ։ Ես կցանկանայի խուսափել այդ լարվածությունից, բայց ունենք այն, ինչ ունենք»։
Հիշեցնենք, որ «Ցրվենա Զվեզդայում» հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0