«Դինամո Կիև» – «Նոա». կադրային կորուստներ և հավանական կազմեր
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Լեհաստանի Լյուբլին քաղաքում կկայանա Կոնֆերենցիաների լիգայի ընդհանուր փուլի 6-րդ տուրի հանդիպումը, որտեղ Կիևի «Դինամոն» կհյուրընկալի Երևանի «Նոային»։
Թիմերը վերջին տուրին մոտենում են տարբեր մոտիվացիայով։ «Դինամո Կիևը» արդեն կորցրել է փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերը, մինչդեռ «Նոան» պահպանում է լավ հնարավորություններ ոչ միայն հաջորդ փուլ անցնելու, այլ նաև հաջող դասավորության դեպքում ընդհանուր փուլի թոփ-8-ում ավարտելու համար։
«Դինամո Կիևի» կադրային կորուստները
Ուկրաինական ակումբը լուրջ խնդիրների է բախվել կադրերի հետ, հատկապես պաշտպանության և կիսապաշտպանության գծում։
Չեն խաղա.
-
Վիտալի Բույալսկի — վնասվածք
-
Դենիս Պոպով — վնասվածք
-
Քրիստիան Բիլովար — վնասվածք
-
Վլադիմիր Բրաժկո — վնասվածք
-
Ալիու Տիարե — որակազրկում
Առանձնապես զգալի են Դենիս Պոպովի և Ալիու Տիարեի կորուստները, որոնք վերջին խաղերում կանոնավոր հանդես էին գալիս պաշտպանության կենտրոնում։ Բացի այդ, խաղից դուրս են նաև կիսապաշտպանության առանցքային խաղացողներ Բույալսկին և Բրաժկոն, ինչը սահմանափակում է ռոտացիայի և գնդակի վերահսկման հնարավորությունները։
«Դինամո Կիևի» հավանական կազմը
Նեշչերետ — Կարավաև, Զախարչենկո, Միխավկո, Դուբինչակ — Միխայլենկո, Պիխալյոնոկ, Շապարենկո — Յարմոլենկո, Գերերո, Վոլոշին։
«Նոայի» կադրային կորուստները
Երևանյան ակումբը նույնպես ունի կորուստներ, սակայն դրանք այնքան էլ կրիտիկական չեն, որքան մրցակցի մոտ։
Չեն խաղա.
-
Թիմոթի Ֆայուլու — հավաքականում
-
Գուստավո Սանգարե — հավաքականում
-
Իմրան Ուլադ Օմար — վնասվածք
-
Վիրջիլ Պինսոն — ոչ ակտիվ
Դարպասապահ Ֆայուլուն վստահ էր անցկացրել Կոնֆերենցիաների լիգայի նախորդ հանդիպումները, սակայն արդեն մեկնել է Կոնգոյի ԴՀ հավաքական՝ ԿԱՆ-2025-ին պատրաստվելու համար։ Նրա տեղը, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի թիմի նախկին հիմնական դարպասապահ Օգնեն Չանչարևիչը։
Բացակայում է նաև մեկնարկային կազմի կարևոր խաղացող Գուստավո Սանգարեն, որը մեկնել է Բուրկինա Ֆասոյի հավաքական։ Այնուամենայնիվ, «Լեգիայի» դեմ խաղում նրան արժանավայել փոխարինել էր Տակուտո Օշիման, ուստի այս դիրքը խիստ խոցելի չի թվում։
Իմրան Ուլադ Օմարը ևս առանցքային խաղացող է և լավագույններից էր որակավորման փուլում, սակայն նա երկար ժամանակ բացակայում է, և թիմը արդեն հարմարվել է խաղալ առանց ստեղծագործ կիսապաշտպանի։
«Նոայի» հավանական կազմը
Չանչարևիչ — Բոակյե, Մուրադյան, Սայնտինի, Սուալեհե — Էտեկի, Թորարինսոն, Օշիմա — Ֆերեյրա, Մուլահուսեյնովիչ, Այյաշ։
Որտեղ դիտել «Դինամո Կիև» — «Նոա» հանդիպումը
-
Հայաստան․ Fast Sports
-
Ռուսաստան․ OKKO
-
Ուկրաինա․ Megogo
Այս հանդիպումը «Դինամոյի» համար ավելի շատ ձևական բնույթ ունի, մինչդեռ «Նոայի» համար դա պատմական հնարավորություն է՝ եվրագավաթային արշավում նոր էջ գրելու և մոտենալու Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0