Դիարբյանը մարզվում է New England Revolution-ի հետ, սակայն նոր ակումբ է փնտրում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
24-ամյա հայ վինգեր Գևորգ Դիարբյանը, որը ներկայումս ազատ գործակալի կարգավիճակում է, վերջին շաբաթներին մարզվում է MLS-ի Major League Soccer-ը ներկայացնող New England Revolution թիմի հետ։ Ֆուտբոլիստը մասնակցել է հիմնական թիմի ընկերական հանդիպմանը՝ Sarasota Paradise-ի դեմ, որտեղ աչքի է ընկել գոլային փոխանցմամբ, իսկ իր թիմը հաղթել է 6:0 հաշվով։
Չնայած մարզումային գործընթացին և ստուգողական խաղերին մասնակցելուն՝ խաղացողի շրջապատից ստացված տեղեկությունների համաձայն, Դիարբյանը դժվար թե պայմանագիր ստորագրի Revolution-ի հետ և շարունակում է նոր ակումբի որոնումները։ Նրա պայմանագիրը ավարտվել է 2025 թվականի վերջին և չի երկարաձգվել։
Անցած մրցաշրջանում Դիարբյանը հաջող մրցաշրջան է անցկացրել MLS Next Pro-ում՝ Revolution-ի պահեստային թիմի կազմում խփելով 8 գոլ և կատարելով 5 գոլային փոխանցում։ Բացի այդ, նա երկու անգամ խաղադաշտ է դուրս եկել հիմնական թիմի կազմում՝ ԱՄՆ-ի գավաթի շրջանակում։
Թե որտեղ կշարունակվի խոստումնալից հայ ֆուտբոլիստի կարիերան, հայտնի կդառնա մոտ ապագայում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0