Դիարբյանը կրկին աչքի ընկավ MLS Next Pro-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ հարձակվող Գևորգ Դիարբյանը խփեց իր վեցերորդ գոլը MLS Next Pro-ի այս մրցաշրջանում և օգնեց New England Revolution II-ին 3:1 հաշվով հաղթել New York V II-ին։
Հանդիպումն հաջող ընթացավ նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի դարպասապահ Դոնովան Փարիզյանի համար, որը մեկնարկային կազմում էր և գրանցեց երեք սեյվ։
Այս հաղթանակի շնորհիվ Revolution II-ն ամրապնդեց իր դիրքերը Արևելյան կոնֆերանսում երկրորդ հորիզոնականում և արդեն ապահովել է տեղը փլեյ-օֆֆում։
23-ամյա Դիարբյանը այս մրցաշրջանում անցկացրել է 24 հանդիպում, խփել է 6 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։ Նա նաև նախորդ խաղում աչքի էր ընկել գոլով։
ԳՈԼԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ:
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0