«Դյորը» պայմանագիր է կնքել ուկրաինացի հսկայի հետ՝ հնարավոր «Փյունիկի» դեմ հանդիպումից առաջ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հունգարական «Դյոր» ակումբը, որը Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ որակավորման փուլում կարող է հանդիպել Երևանի «Փյունիկի» հետ, ուժեղացել է նորեկով։ Ակումբի հետ պայմանագիր է ստորագրել 20-ամյա ուկրաինացի հարձակվող Ալեքսանդր Պիշչուրը, ում հասակը 204 սմ է՝ դարձնելով նրան Եվրոպայի ամենաբարձրահասակ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներից մեկը։
Երիտասարդ ֆուտբոլիստը «Դյոր» է տեղափոխվել Հունգարիայի երկրորդ դիվիզիոնի ակումբից, որտեղ նախորդ մրցաշրջանում խփել է 9 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։ Նրա հասակն ու տարիքը հաշվի առնելով՝ սա բավական խոստումնալից արդյունք է․ Պիշչուրը դեռ սովորում է առավելագույնս օգտագործել իր ֆիզիկական տվյալները։

Պիշչուրի տեղափոխությունը համընկավ թիմի հիմնական հարձակվող Նադիր Բենբուլլիի հեռանալու հետ։ Այժմ ուկրաինացին կարող է հնարավորություններ ստանալ արդեն առաջիկա եվրագավաթային խաղերում։ Հատկապես հետաքրքիր կլինի նրա դիմակայությունը «Փյունիկի» պաշտպանների հետ, եթե հայկական թիմը հաղթահարի առաջին փուլը։ Համեմատության համար՝ «Փյունիկի» կենտրոնական պաշտպանների հասակը՝ 177-ից 185 սմ, այսինքն՝ 20–30 սմ-ով պակաս ուկրաինացի հսկայից։
«Փյունիկի» պաշտպանների հասակը․
Ֆիլիպե Ալմեյդա — 185 սմ
Սերգեյ Վակուլենկո — 183 սմ
Ալեքսանդր Միլկովիչ — 181 սմ
Միխայիլ Կովալենկո — 181 սմ
Ժունինյո — 177 սմ
Հետաքրքիր փաստ․ Ալեքսանդրը իր անունը կրող հոր՝ Ալեքսանդր Պիշչուրի որդին է, ով ժամանակին հանդես է եկել ուզբեկական «Բունյոդկորում»։ Ավագ Պիշչուրն էլ էր հարձակվող և ուներ նույնպես տպավորիչ հասակ՝ 197 սմ։
Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի առաջին որակավորման փուլում «Փյունիկը» հանդիպելու է Սան Մարինոյի «Տրե Ֆիորիին»։ Խաղերը կկայանան հուլիսի 10-ին և 17-ին։ Հաղթանակի դեպքում հայկական ակումբը կխաղա «Դյորի» դեմ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0