Դավիդյանը և Սիմոնյանը հաղթանակ պարգևեցին «Ռոտորին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
ՖՆԼ-ի 27-րդ տուրի խաղում Վոլգոգրադի «Ռոտորը» վստահ հաղթանակ տարավ «Նեֆտեխիմիկի» նկատմամբ՝ 3:1 հաշվով։
Հանդիպման ընթացքում տանտերերը կարողացան փոխել խաղի ընթացքը բաց թողած գոլից հետո։ 24-րդ րոպեին Արտյոմ Սիմոնյանը վերականգնեց հավասարությունը՝ դիպուկ ավարտելով իր թիմի գրոհը։
Վերջնական հաշիվը գրանցվեց 86-րդ րոպեին, երբ Սիմոնյանի ազգականը՝ Դավիդ Դավիդյանը, գեղեցիկ գոլ խփեց՝ ավարտելով հանդիպումը և ամրապնդելով «Ռոտորի» առավելությունը։
Նշենք, որ երկու հայ ֆուտբոլիստների համար էլ այս գոլերը արդեն երրորդն էին ընթացիկ ՖՆԼ մրցաշրջանում։
Գոլերի տեսանյութը՝
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0