Դավիթ Մգոյանը փայլուն հաղթանակ տարավ ԱՄՆ-ում և կարող է հայտնվել UFC-ում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Դավիթ Մգոյանը (7-0) շարունակում է տպավորել․ Tuff-N-Uff 144 մրցաշարի ընթացքում, որը կայացավ ԱՄՆ Սան Դիեգո քաղաքում, նա ժամանակից շուտ հաղթանակ տարավ արգենտինացի Լուչիանո Ռամոսի (9-14) նկատմամբ։ Մգոյանը մրցակցին նոկաուտի ենթարկեց տեխնիկական նոկաուտով արդեն առաջին ռաունդում՝ իր անպարտելի շարքը հասցնելով յոթ մենամարտի։
Մարտիկին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ մեծ է հավանականությունը, որ Դավիթի կարիերայի հաջորդ քայլը կլինի մասնակցությունը Dana White's Contender Series շոուին, որտեղ մարտիկները կարող են պայմանագիր կնքել UFC-ի հետ՝ հիշվող ելույթի դեպքում։
Նույն մրցաշարում փայլեց նաև Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Սևակ Խաչատրյանը (2-0), որը վստահորեն նոկաուտի ենթարկեց ամերիկացի Անխել Օլիվերասին (1-3) առաջին ռաունդում։
Մենամարտերի տեսանյութերը հասանելի են ԱՅՍՏԵՂ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0