Դավիթ Բատոյանը սեզոնի մեկնարկում երկու անգամ գրավեց «Սպարտակի» դարպասը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
16-ամյա Հայաստանի Մ19 պատանեկան հավաքականի վինգեր Դավիթ Բատոյանը փայլուն մեկնարկեց նոր մրցաշրջանը ՅՈւՖԼ-1-ում։ «Ռոստով U18»-ի կազմում նա դուբլ ձևակերպեց, գոլային փոխանցում կատարեց և վաստակեց 11 մետրանոց հարված Մոսկվայի «Սպարտակի» դեմ առաջին տուրի խաղում, որն ավարտվեց ռոստովցիների համոզիչ հաղթանակով՝ 4:0։
Անցած մրցաշրջանում Բատոյանը հանդես էր եկել ՅՈւՖԼ-2-ում, որտեղ խփել էր 6 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։ Նա նաև անցկացրել է 3 հանդիպում և խփել 1 գոլ Հայաստանի Մ19 հավաքականի կազմում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0