Դանիլո Կուչերը լքել է «Արարատ-Արմենիա»-ն
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ուկրաինացի դարպասապահ Դանիլո Կուչերը լքել է Երևանի «Արարատ-Արմենիա» ակումբը։ Այս մասին հայտնել է հայկական թիմի մամուլի ծառայությունը։
28-ամյա դարպասապահը «Արարատ-Արմենիայի» կազմում անցկացրել է 15 հանդիպում։ Նա միացել էր ակումբին 2024 թվականի ամռանը՝ Ռումինիայի «Արադ» թիմից տեղափոխվելով։
Կողմերի բաժանման մանրամասները դեռ հայտնի չեն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Արարատ-Արմենիա»-ն լքել էր նաև ակումբի պատմության լավագույն ռմբարկու Տենտոն Յեննեն։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0