Դանիիլ Սարգսյանը դուրս է եկել ITF M15 Zahra մրցաշարի քառորդ եզրափակիչ (Քուվեյթ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ թենիսիստ Դանիիլ Սարգսյանը (ATP 1066) շարունակում է հաջող ելույթները Քուվեյթում անցկացվող ITF M15 Zahra շարքի մրցաշարում՝ հասնելով մրցաշարի քառորդ եզրափակիչ։
19-ամյա մարզիկը վստահորեն հաղթահարել է առաջին երկու փուլերը։ Մեկնարկային խաղում նա հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ Մերթ Թյուրքերին՝ 6:1, 6:3 հաշվով։ Երկրորդ շրջանում Սարգսյանը առավելության է հասել մոնեգասկ Ռոկո Պյատտիի նկատմամբ՝ 6:3, 7:5։
Կիսաեզրափակիչ դուրս գալու համար հայ թենիսիստը կմրցի ֆրանսիացի Կոնստանտին Կուզմինի հետ, ով ATP վարկանիշում զբաղեցնում է 599-րդ հորիզոնականը։
Հետաքրքիր է, որ զուգախաղում Սարգսյանը հանդես է գալիս հենց նույն Ռոկո Պյատտիի հետ, ում հաղթել էր մենախաղում։ Նրանց դուետն արդեն հասել է մրցաշարի կիսաեզրափակիչ։
Հիշեցնենք, որ 2026 թվականի հունվարից Սարգսյանը միջազգային ասպարեզում ներկայացնում է Հայաստանը։ Թենիսիստը ծնվել է Ռուսաստանում, իսկ ներկայումս բնակվում և մարզվում է Իսպանիայում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0