Դանիել Կիրակոսյանը ռեկորդ է սահմանել Հայաստանի առաջնությունում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականի 20-ամյա բասկետբոլիստ Դանիել Կիրակոսյանն անհավատալի արդյունքի է հասել Հայաստանի բասկետբոլի լիգայում՝ գրանցելով հազվադեպ և տպավորիչ տրիպլ-դաբլ՝ 84 միավորով՝ ԲԿՄԱ-ի կազմում US Titans-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 160:102 հաշվով՝ ԲԿՄԱ-ի առավելությամբ։
Ռուսաստանի Սուպերլիգայի «Տեմպ-ՍՈւՄԶ» ակումբից Հայաստան վերադարձած Կիրակոսյանը ցուցաբերել է արտասովոր արդյունավետություն․
-
Իրացրել է 33-ից 29 երկմիավորանոց նետում,
-
12-ից 7՝ եռմիավորանոց նետում,
-
Հավաքել է 14 ռիբաունդ և կատարել 10 արդյունավետ փոխանցում։
Սա Կիրակոսյանի համար ԲԿՄԱ-ի կազմում ընդամենը երրորդ հանդիպումն էր, սակայն այն արդեն գրանցվել է հայկական բասկետբոլի պատմության մեջ։

Դրական ելույթից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ Դանիել Կիրակոսյանը պայմանագիր է ստորագրել «Ուրարտու» ակումբի հետ։
Այս տրանսֆերը կարող է լուրջ ազդեցություն ունենալ չեմպիոնական պայքարի վրա, քանի որ Կիրակոսյանն արդեն ապացուցել է՝ նա կարող է ազդել խաղի ընթացքի վրա ամենաբարձր մակարդակով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0