Դեյնա Ուայթը հայտարարում է նոր մենամարտեր UFC-ում (ԹԱՐՄԱՑՎՈՒՄ Է)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
UFC-ի նախագահ Դեյնա Ուայթը հայտնել է, որ այսօր մի քանի խոշոր հայտարարություններ կանի CBS-ի հանդիպման ընդմիջման ընթացքում և ուղիղ եթերով՝ Instagram Live DanaWhite-ում։ Սպասվում է, որ կհայտարարվեն մենամարտեր, որոնք նախատեսված են 2025 թվականի վերջի և 2026 թվականի սկիզբի համար։
Հայ MMA երկրպագուների գլխավոր հարցը՝ արդյո՞ք Արման Ծառուկյանը կստանա տիտղոսային մենամարտ։ Հիշեցնենք, որ Ծառուկյանը զբաղեցնում է առաջին տեղը UFC թեթև քաշային կարգի վարկանիշում և վաղուց համարվում է գլխավոր հավակնորդ չեմպիոնական մենամարտի համար։
Հետևում ենք եթերին և կթարմացնենք այս նորությունը՝ հայտարարությունների հրապարակումից անմիջապես հետո։ Ուղիղ եթերը կմեկնարկի մոտավորապես Երևանի ժամանակով 03:30–04:30-ին։
Դեյնա Ուայթի բոլոր հայտարարված մենամարտերը (թարմացվում է)
— Ջասթին Գեթջի vs Փեդի Փիմբլեթ | մենամարտ թեթևքաշային կարգի ժամանակավոր տիտղոսի համար | UFC 324
Դանա Ուայթը հաստատում է, որ Ջասթին Գետջեի դեմ Փեդի Փիմբլեթի հաղթողը հաջորդը կհանդիպի Իլյա Թոփուրիայի՝ ծանր քաշային կարգում անվիճելի տիտղոսի համար:
— Քեյլա Հարիսոնն ընդդեմ Ամանդա Նունեսի | UFC 324, հունվարի 24.
— Շոն Օ'Մելլին ընդդեմ Սոնգ Յադոնգի | UFC 324, հունվարի 24.
— Կորտես Ակոստա ընդդեմ Լյուիսի | UFC 324, հունվարի 24.
— Առնոլդ Ալեն ընդդեմ Ժան Սիլվայի | UFC 324, հունվարի 24.
— Ումար Նուրմագոմեդովն ընդդեմ Դեյվեն Ֆիգեյրեդոյի | UFC 324, հունվարի 24.
— Ումար Նուրմագոմեդովն ընդդեմ Դեյվեն Ֆիգեյրեդոյի | UFC 324, հունվարի 24.
— Ալեքսանդր Վոլկանովսկին ընդդեմ Դիեգո Լոպեսի | UFC 325, հունվարի 31.
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
2