«Ցրվենա Զվեզդան» խուսափեց պարտությունից «Սելտայի» դեմ խաղի վերջնամասում, Տիկնիզյանը վնասվածք ստացավ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Բելգրադի «Ցրվենա Զվեզդան» Եվրոպա լիգայի հիմնական փուլի վերջին տուրում ոչ-ոքի խաղաց իսպանական «Սելտայի» հետ՝ 1:1։
Հանդիպման ավարտը դրամատիկ ստացվեց։ 87-րդ րոպեին Ֆեր Լորեսը առաջ մղեց հյուրերին, և թվում էր, թե «Սելտան» կհեռանա հաղթանակով, սակայն ընդամենը երկու րոպե անց տանտերերը վերականգնեցին հաշվի հավասարակշռությունը․ աչքի ընկավ Բրունո Դուարտեն, ով փրկեց սերբական ակումբին պարտությունից։
Լիգայի փուլի արդյունքներով Սերբիայի չեմպիոնները մրցաշարային աղյուսակում զբաղեցրին 15-րդ տեղը։ 1/16 եզրափակչում «Ցրվենա Զվեզդան» կմրցի հունական ՊԱՕԿ-ի կամ ֆրանսիական «Լիլի» դեմ։
Բելգրադյան թիմի մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը։ Սակայն նրա համար խաղն ավարտվեց ժամանակից շուտ․ 50-րդ րոպեին նա փոխարինվեց վնասվածքի պատճառով։
Նաիր Տիկնիզյանի վիճակագրությունը խաղում․
-
Ճշգրիտ փոխանցումներ՝ 12 (75%)
-
Գնդակի կորուստներ՝ 10
-
Խլումներ՝ 3
-
Գնդակի հեռացումներ՝ 3
-
Գնդակի վերադարձներ՝ 3
-
Հաղթած մենամարտեր՝ 1/3
-
Օդային մենամարտեր՝ 4/6
-
Խախտումներ՝ 2
-
SofaScore գնահատական՝ 6,8
Ֆուտբոլիստի վիճակն ու վնասվածքի բնույթը դեռևս չեն հստակեցվում։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0