«Ցրվենա Զվեզդան» ջախջախեց «Լինքոլնին» և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Բելգրադի «Ցրվենա Զվեզդան» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում 5:1 հաշվով ջախջախեց Գիբրալթարի «Լինքոլնին» և ընդհանուր 6:1 հաշվով վստահորեն անցավ հաջորդ փուլ։
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նայր Տիկնիզյանը ամբողջ խաղը անցկացրեց սերբական ակումբի կազմում և օգնեց թիմին խոշոր հաղթանակի հասնել։
Այս խաղում գոլերի հեղինակ դարձան Ալեքսանդար Կատայը, Միրկո Իվանիչը, Միլսոնը, Բրունո Դուարտեն, Շերիֆ Նդիայեն, իսկ գիբրալթարցիների կազմում՝ Թջայ Դե Բարը։
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում «Ցրվենա Զվեզդան» կհանդիպի Լեհաստանի «Լեխ» / Իսլանդիայի «Բրեյդաբլիկ» զույգի հաղթողին։ Մեծ հավանականությամբ սերբերի մրցակիցը կլինի լեհական ակումբը, որը առաջին խաղում հաղթել է 7:1 հաշվով։
Ինչ վերաբերում է «Լինքոլնին», ապա թիմը պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում։ Որակավորման երրորդ փուլում այն կարող է հանդիպել Երևանի «Նոային», եթե հայկական ակումբը զիջի «Ֆերենցվարոշին»։ Հունգարական թիմը առաջին խաղում հաղթել է 2:1 հաշվով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0