«Ցրվենա Զվեզդան» վաճառեց Նայր Տիկնիզյանի դիրքի մրցակցին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Սերբական գրանդում տեղի ունեցավ կարևոր փոփոխություն․ Նայր Տիկնիզյանի հիմնական մրցակիցը ձախ պաշտպանության գծում լքեց ակումբը։ Գանայի ազգային հավաքականի պաշտպան Էբենեզեր Աննանը տեղափոխվեց Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Սենտ Էտյեն»՝ 2 միլիոն եվրոյով․ սա ավելի մեծ գումար է, քան այն, որով ժամանակին ձեռք էր բերվել Տիկնիզյանը։
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա գանացին խաղադաշտում անցկացրել է ընդամենը 16 րոպե, իսկ ձախ պաշտպանության դիրքում հիմնական խաղաժամանակը ստացել է հենց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը։
Այսօր՝ օգոստոսի 9-ին, Սերբիայի առաջնությունում «Ցրվենա Զվեզդան» 1:0 հաշվով հաղթեց «Բաչկա Տոպոլային»՝ դաշտ դուրս բերելով պահեստային կազմը, որպեսզի թիմի առաջատարները հանգստանան Չեմպիոնների լիգայի պատասխան հանդիպումից առաջ «Լեխի» դեմ։ Այդ խաղում Տիկնիզյանի տեղը զբաղեցրեց 17-ամյա Ադեմ Ավդիչը, ով հավանաբար մրցաշրջանի ընթացքում կդառնա նրա հիմնական փոխարինողը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0