«Ցրվենա Զվեզդան» սենսացիոն պարտություն կրեց Սերբիայի առաջնությունում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Սերբիայի Սուպերլիգայի 16-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» անակնկալ պարտություն կրեց արտագնա խաղում՝ 0:1 հաշվով զիջելով «Յավոր Իվանիշային»։
Բելգրադյան ակումբի հայտացուցակում էր Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, սակայն գլխավոր մարզիչ Վլադան Միլոյեվիչը խաղաժամանակ նրան չտրամադրեց։
Այս պարտությունն արդեն երրորդն էր վերջին ութ խաղերում բոլոր մրցաշարերում։ Այդ ընթացքում թիմը կարողացել է տանել երեք հաղթանակ և երկու անգամ խաղացել է ոչ-ոքի՝ ցուցադրելով տարաբնույթ և անկայուն ելույթներ մրցաշրջանի աշնանային հատվածում։
Պարտությունից հետո «Ցրվենա Զվեզդան» մնաց մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում՝ ունենալով 35 միավոր։ Առաջատարը «Պարտիզանն» է՝ 37 միավորով, սակայն մրցակիցը մեկ խաղ ավելի է անցկացրել։
Հաղթանակը հնարավորություն տվեց «Յավորին» բարձրանալ իններորդ տեղ, որտեղ թիմը ունի 20 միավոր։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0