«Ցրվենա Զվեզդան» չի նահանջում․ Նաիր Տիկնիզյանը դեռ կարող է հայտնվել Սերբիայում, բայց կան նաև այլ տարբերակներ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի ապագան շուտով կարող է լինել Ռուսաստանի սահմաններից դուրս։ Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Բելգրադի «Ցրվենա Զվեզդան» շարունակում է լուրջ հետաքրքրվածություն դրսևորել 26-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ և պատրաստում է նոր՝ բարելավված առաջարկ այն բանից հետո, երբ առաջինը մերժվել է։
Ակումբների միջև բանակցությունները արդեն սկսվել են։ Սերբական կողմը նախապես առաջարկել է շուրջ 2 միլիոն եվրո, սակայն դա չի բավարարել մոսկովյան ակումբին, որը, ամենայն հավանականությամբ, ակնկալում է ավելի բարձր փոխհատուցում իր առանցքային պաշտպաններից մեկի դիմաց։
Չնայած առաջին անհաջող փորձին՝ «Ցրվենա Զվեզդան» չի պատրաստվում նահանջել։ «Սպորտ-Էքսպրեսի» հաղորդմամբ՝ առաջիկայում կուղարկվի վերանայված առաջարկ, հնարավոր է՝ ավելի բարձր տրանսֆերային գումարով կամ հավելյալ բոնուսների ներառմամբ։
Տիկնիզյանի նկատմամբ հետաքրքրություն կա ոչ միայն Սերբիայից։ Խաղացողի շուրջ իրավիճակը վերահսկում են նաև Հունաստանի և Սլովակիայի ակումբները, ինչը կարող է մեծացնել մրցակցությունը ֆուտբոլիստի համար և ազդել «Լոկոմոտիվի» բանակցային դիրքի վրա։
Հիշեցնենք, որ մրցաշրջանի վերջում 26-ամյա ֆուտբոլիստը պահանջել է տրանսֆեր և այլևս չի ցանկանում հանդես գալ «Լոկոմոտիվում», որի հետ պայմանագիր ունի մինչև 2026 թվականը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0