Ցրվենա Զվեզդան նվազագույն հաշվով հաղթեց Մալմյո-ին և բարձրացավ Եվրոպայի լիգայի լավագույն տասնյակ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Ցրվենա Զվեզդա»-ն արտագնա հաղթանակ տարավ «Մալմյո»-ի նկատմամբ Եվրոպայի լիգայի 7-րդ տուրի շրջանակում։ Հանդիպումը, որը կայացավ հունվարի 22-ին Շվեդիայում, ավարտվեց Սերբիայի չեմպիոնների 1:0 հաշվով հաղթանակով։
Խաղի միակ գոլը գրանցվեց արդեն 16-րդ րոպեին․ կիսապաշտպան Վասիլիե Կոստովը դիպուկ հարվածեց Մարկո Առնաուտովիչի փոխանցումից հետո։
Հյուրերի կազմում ամբողջ հանդիպումը անցկացրեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյան-ը, որը վստահ խաղ ցուցադրեց ինչպես պաշտպանությունում, այնպես էլ հարձակմանը միանալու ժամանակ։
Տիկնիզյանի վիճակագրությունը խաղում․
- Խաղացած րոպեներ՝ 90+
- Ճշգրիտ փոխանցումներ՝ 32 (82%)
- Կենտրոնացումներ՝ 1՝ 5-ից
- Վաստակած ֆոլեր՝ 2
- Գնդակի կորուստներ՝ 17
- Գնդակի խլումներ՝ 3
- Մաքրումներ՝ 2
- Գնդակի վերադարձներ՝ 4
- Հաղթած մենամարտեր՝ 2՝ 3-ից
- Կատարած ֆոլեր՝ 0
- SofaScore գնահատական՝ 6.9
Այս հաղթանակի շնորհիվ «Ցրվենա Զվեզդա»-ն բարձրացավ մրցաշարի ընդհանուր աղյուսակի 9-րդ հորիզոնական։ Եզրափակիչ տուրում բելգրադյան ակումբը կհանդիպի իսպանական Սելտա-ին։ Հաղթանակի դեպքում սերբական թիմը կպահպանի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ ուղիղ դուրս գալու հնարավորությունը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0