Մ23 Աշխարհի առաջնություն հունահռոմեական ոճի ըմբշամարտում․ երրորդ օրվա արդյունքները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հոկտեմբերի 22-ին Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայացավ 2025 թվականի Մ23 աշխարհի առաջնության երրորդ մրցողական օրը հունահռոմեական ոճի ըմբշամարտում։ Երրորդ օրը որոշվեցին 55, 67, 72 և 97 կգ քաշային կարգերի չեմպիոններն ու մրցանակակիրները, իսկ 60 և 82 կգ քաշային կարգերում մեկնարկեցին պայքարները, որտեղ հայտնի դարձան վաղվա եզրափակիչ զույգերը։
Բացի այդ, այս օրը մեկնարկեց կանանց ըմբշամարտը՝ 50 և 72 կգ քաշային կարգերում, որտեղ նույնպես հայտնի դարձան եզրափակիչ անցած մարզուհիները։
Այսօր աշխարհի չեմպիոն դարձան ըմբիշներ Ադրբեջանից, Եգիպտոսից, Իրանից և Ուկրաինայից։
Հայաստանի հավաքականի կազմում բրոնզե մեդալի համար պայքարեցին Գասպար Տերտերյանը (72 կգ) և Արշակ Ղեգամյանը (97 կգ), սակայն պարտվեցին և զբաղեցրին հինգերորդ տեղերը։
Մ23 Աշխարհի առաջնություն, հունահռոմեական ոճ
Երրորդ օրվա արդյունքներ (հոկտեմբերի 22)
Եզրափակիչներ
Մինչև 55 կգ.
Բրոնզե մեդալի համար.
Հոջիաքբար Քուչկարով (Ուզբեկստան) — Արմին Շամսիպուրհաջի (Իրան) 8:0
Վիշվաջիտ Մորե (Հնդկաստան) — Երասիլ Մամիրբեկով (Ղազախստան) 5:4
Եզրափակիչ․
Էլմիր Ալիև (Ադրբեջան) — Ալիբեկ Ամիրով (Ռուսաստան) 3:2
Պոդիում՝
-
Էլմիր Ալիև (Ադրբեջան)
-
Ալիբեկ Ամիրով (Ռուսաստան)
-
Հոջիաքբար Քուչկարով (Ուզբեկստան) և Վիշվաջիտ Մորե (Հնդկաստան)
21-րդ տեղ․ Արայիկ Թոփալյան (Հայաստան)
Մինչև 67 կգ.
Բրոնզե մեդալի համար.
Ահմադրեզա Նեժադ (Իրան) — Գլեբ Մակարենկո (Բելառուս) 7:1
Օտտո Բլեք (ԱՄՆ) — Ատտիլա Յոժա (Հունգարիա) չներկայացավ +/−
Եզրափակիչ․
Հենրի Խոզրևանիձե (Վրաստան) — Մոհամեդ Աբդելրեհիմ (Եգիպտոս) 0:3
Պոդիում՝
-
Մոհամեդ Աբդելրեհիմ (Եգիպտոս)
-
Հենրի Խոզրևանիձե (Վրաստան)
-
Ահմադրեզա Նեժադ (Իրան) և Օտտո Բլեք (ԱՄՆ)
7-րդ տեղ․ Ռուբեն Միրանյան (Հայաստան)
Մինչև 72 կգ.
Բրոնզե մեդալի համար.
Ռուսլան Նուրուլլաև (Ադրբեջան) — Գասպար Տերտերյան (Հայաստան) 3:1
Դանիիլ Գրիգորև (Ռուսաստան) — Մերեյ Մաուլիտկանով (Ղազախստան) 0:10
Եզրափակիչ․
Իման Մոհամմադի (Իրան) — Աբրոր Ատաբաև (Ուզբեկստան) 5:1
Պոդիում՝
-
Իման Մոհամմադի (Իրան)
-
Աբրոր Ատաբաև (Ուզբեկստան)
-
Ռուսլան Նուրուլլաև (Ադրբեջան) և Մերեյ Մաուլիտկանով (Ղազախստան)
5-րդ տեղ․ Գասպար Տերտերյան (Հայաստան)
Մինչև 97 կգ.
Բրոնզե մեդալի համար.
Աբուբաքար Խասլախանով (Բելառուս) — Ռիխարդ Կարելսոն (Էստոնիա) 7:7 -/+
Արշակ Ղեգամյան (Հայաստան) — Մաքսիմ Ավերին (Ռուսաստան) 1:1 -/+
Եզրափակիչ․
Եգոր Յակուշենկո (Ուկրաինա) — Յուսուֆ Մացիև (Ղազախստան) 6:1
Պոդիում՝
-
Եգոր Յակուշենկո (Ուկրաինա)
-
Յուսուֆ Մացիև (Ղազախստան)
-
Մաքսիմ Ավերին (Ռուսաստան) և Ռիխարդ Կարելսոն (Էստոնիա)
5-րդ տեղ․ Արշակ Ղեգամյան (Հայաստան)
Թիմային հաշվարկ՝ 8 եզրափակիչներից հետո

Կիսաեզրափակիչներ և վաղվա եզրափակիչ զույգեր
Հունահռոմեական ոճ
Մինչև 60 կգ.
Կոտո Գոմի (Ճապոնիա) — Մաքսվել Բլեք (ԱՄՆ) 9:0
Սաջջադ Աբասպուրհանի (Իրան) — Մեհրոջ Բահրամով (Ուզբեկստան) 5:3
Եզրափակիչ․
Կոտո Գոմի (Ճապոնիա) — Սաջջադ Աբասպուրհանի (Իրան)
Սուրեն Աղաջանյանը (Հայաստան) շարունակում է պայքարը բրոնզի համար՝ մխիթարական գոտեմարտերում։
Մինչև 82 կգ.
Իբրահիմ Տաբաև (Բելգիա) — Ալեքսանդրին Գուտու (Մոլդովա) 0:6
Ռուսլան Աբդիև (Ուկրաինա) — Դատա Չխաիձե (Վրաստան) 1:1 +/−
Եզրափակիչ․
Ալեքսանդրին Գուտու (Մոլդովա) — Ռուսլան Աբդիև (Ուկրաինա)
Կանանց ըմբշամարտ
Մինչև 50 կգ.
Աիդա Կերիմովա (Ուկրաինա) — Օդրի Խիմենես (ԱՄՆ) 2:5
Նատալյա Պուդովա (Ռուսաստան) — Ժինյուե Լյան (Չինաստան) 3:10
Եզրափակիչ․
Օդրի Խիմենես (ԱՄՆ) — Ժինյուե Լյան (Չինաստան)
Մինչև 72 կգ.
Ջասմին Ռոբինսոն (ԱՄՆ) — Վերոնիկա Վիլկ (Խորվաթիա) 10:0
Նուրզատ Նուրտաևա (Ղրղզստան) — Մահիրո Յոշիտակե (Ճապոնիա) 6:3
Եզրափակիչ․
Ջասմին Ռոբինսոն (ԱՄՆ) — Նուրզատ Նուրտաևա (Ղրղզստան)
Վաղը՝ հոկտեմբերի 23-ին, կկայանան հունահռոմեական ոճի 60 և 82 կգ քաշայինների եզրափակիչները, ինչպես նաև կանանց 50 և 72 կգ քաշայինների եզրափակիչները։ Բացի այդ, կմեկնարկեն ևս 4 կանանց քաշային կարգերի մրցումները։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0