2025 թվականի հունահռոմեական ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնություն. Հայտնի են առաջին չեմպիոնները
UWW / Mikhail Shkarin
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Օգոստոսի 22-ին Մ20 աշխարհի երիտասարդական առաջնության վեցերորդ օրը հայտնի դարձան հունահռոմեական ոճի առաջին հաղթողները և մրցանակակիրները։ Ավարտվեցին 60 և 82 կգ քաշային կարգերի եզրափակիչները, ինչպես նաև հայտնի դարձան ևս չորս քաշային կարգերի (55, 67, 72 և 97 կգ) եզրափակիչի մասնակիցները։
Հայաստանի հավաքականի կազմում Արծաթե մեդալ նվաճեց Յուրիկ Մխիթարյանը (60 կգ), իսկ Գասպար Տերտերյանը (72 կգ) դուրս եկավ եզրափակիչ և վաղը պայքարելու է ոսկու համար։
Վեցերորդ օրվա (օգոստոսի 22) եզրափակիչների արդյունքները
60 կգ.
Բրոնզի համար.
Լուկաս Լո Գրասսո (Ֆրանսիա) — Սուրաժ Սուրաժ (Հնդկաստան) 1:1 -/+
Օմեր Ալթաշ (Թուրքիա) — Վախթանգ Լոլուա (Վրաստան) 0:9
Եզրափակիչ.
Յուրիկ Մխիթարյան (Հայաստան) — Այխան Ջավադով (Ադրբեջան) 5:12
Պատվո հարթակ, 60 կգ.
-
Այխան Ջավադով (Ադրբեջան)
-
Յուրիկ Մխիթարյան (Հայաստան)
-
Սուրաժ Սուրաժ (Հնդկաստան) և Վախթանգ Լոլուա (Վրաստան)
82 կգ.
Բրոնզի համար.
Ազիմջոն Սոատուլլաև (Ուզբեկստան) — Մարտիկ Պետրոսյան (Հայաստան) 8:0
Փրինց Փրինց (Հնդկաստան) — Տաիզո Յոշիդա (Ճապոնիա) 0:11
Եզրափակիչ.
Միխայիլ Շկարին (Ռուսաստան) — Դիաս Սեիտկալիև (Ղազախստան) 4:1
Պատվո հարթակ, 82 կգ.
-
Միխայիլ Շկարին (Ռուսաստան)
-
Դիաս Սեիտկալիև (Ղազախստան)
-
Ազիմջոն Սոատուլլաև (Ուզբեկստան) և Տաիզո Յոշիդա (Ճապոնիա)
5-րդ տեղ. Մարտիկ Պետրոսյան (Հայաստան)
Վաղվա (օգոստոսի 23) եզրափակիչ զույգերը
Վաղը եզրափակիչներում հանդես կգան յոթ տարբեր երկրների ներկայացուցիչներ․ երկուսը՝ Իրանից, և մեկը՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ադրբեջանից, Ուկրաինայից, Ղրղզստանից ու Ուզբեկստանից։
Մինչև 55 կգ. Տուրան Դաշդամիրով (Ադրբեջան) — Փայամ Բալուոտաքի (Իրան)
Մինչև 67 կգ. Էրզու Զաքրիվ (Ռուսաստան) — Ժանտորո Միրզալիև (Ղրղզստան)
Մինչև 72 կգ. Գասպար Տերտերյան (Հայաստան) — Ահմադ Քոդիրով (Ուզբեկստան)
Մինչև 97 կգ. Եգոր Յակուշենկո (Ուկրաիნა) — Մոհամմադ Ավենդի (Իրան)
Օգոստոսի 23-ին պայքարի մեջ կմտնեն նաև մնացած չորս քաշային կարգերի (63, 77, 87 և 130 կգ) ըմբիշները։
Հայաստանի հավաքականի կազմում կմասնակցեն․
-
63 կգ․ Ալեքս Մարգարյան
-
77 կգ․ Սամվել Տերտերյան
-
87 կգ․ Էրիկ Տեր-Մաթևոսյան
-
130 կգ․ Դավիթ Բաղրամյան
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0