Մոլդովայի առաջնությունը մեկնարկում է նոր ձևաչափով՝ առաջիններից մեկը Եվրոպայում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Մինչ եվրոպական լիգաների մեծամասնությունը դեռ պատրաստվում է նոր մրցաշրջանի մեկնարկին, իսկ շատ ակումբներ նույնիսկ դեռ չեն վերադարձել արձակուրդից, Մոլդովայում ֆուտբոլը վերադառնում է արդեն այսօր՝ հունիսի 21-ին։ Շաբաթ օրը՝ հունիսի 22-ին, Տիրասպոլի «Շերիֆը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սերոբյանը, կանցկացնի իր առաջին հանդիպումը նոր մրցաշրջանում՝ «Սպարտանիի» դեմ։
Փոփոխություններ ձևաչափում
2025/26 մրցաշրջանում Մոլդովայի Սուպերլիգան ենթարկվել է կառուցվածքային փոփոխությունների։ Առաջնությանը, ինչպես նախկինում, մասնակցում է 8 թիմ, սակայն խաղացանկն ավելի հագեցած է դարձել․
-
Մրցաշրջանի մեկնարկը տեղափոխվել է հունիս՝ անցյալ տարվա օգոստոսի փոխարեն։
-
Առաջին փուլը երկարացվել է՝ 14-ի փոխարեն 21 տուր։
-
Երկրորդ փուլը կրկին կանցկացվի փլեյ-օֆ ձևաչափով՝ 6 լավագույն թիմերի մասնակցությամբ՝ կազմված 10 տուրից։
-
Ընդհանուր խաղերի քանակը աճել է՝ 24-ի փոխարեն 31։
Սերոբյանը պատրաստ է նոր մարտահրավերի
Արթուր Սերոբյանը շարունակում է հանդես գալ «Շերիֆում»՝ վարձակալության հիմունքներով Երևանի «Արարատ-Արմենիայից»։ Պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2025 թվականի դեկտեմբեր և ներառում է գնելու հնարավորություն։ Հիշեցնենք, որ 21-ամյա հարձակվողը միացել էր Տիրասպոլի ակումբին 2025 թվականի ձմռանը և ավարտված մրցաշրջանում խփել էր 2 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։
Եվրագավաթները սպասում են
Արդեն հուլիսին «Շերիֆը» կմեկնարկի իր ելույթը Եվրոպայի Լիգայում։ Առաջին փուլում Սերոբյանի թիմակիցները խաղալու են Կոսովոյի «Պրիշտինայի» դեմ (հուլիսի 10 և 17)։ Հաղթանակի դեպքում Մոլդովայի չեմպիոնը երկրորդ փուլում կհանդիպի Նիդերլանդների «Ուտրեխտի» հետ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0