SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հոկեյի 2026 թվականի աշխարհի առաջնությունը IV դիվիզիոնում կարող է հետաձգվել


Հոկեյի 2026 թվականի աշխարհի առաջնությունը IV դիվիզիոնում կարող է հետաձգվել
Հոկեյ 💬 Comment

2026 թվականի հոկեյի աշխարհի առաջնությունը IV դիվիզիոնում, որը նախատեսված էր անցկացնել Քուվեյթում, հավանաբար կտեղափոխվի ավելի ուշ ժամկետի։ Այս մասին հայտնում է «Хоккейная Экзотика» տելեգրամյան ալիքը։

Աղբյուրի տեղեկություններով՝ Հոկեյի միջազգային ֆեդերացիայի (IIHF) խորհուրդը նախատեսում է անցկացնել արտահերթ նիստ, որի ընթացքում կքննարկվի մոտակա մրցաշարերի անցկացումը Մերձավոր Արևելքի երկրներում՝ մասնավորապես Արաբական Միացյալ Էմիրություններում և Քուվեյթում։

IV դիվիզիոնի մրցաշարը պետք է մեկնարկեր Քուվեյթում արդեն մեկ ամիս անց։ Մասնակիցների թվում է նաև Հայաստանի հավաքականը։ Սակայն Մերձավոր Արևելքում լարված իրավիճակի պատճառով մրցումների անցկացումը հայտնվել է վտանգի տակ։

«Хоккейная Экзотика»-ի աղբյուրների տվյալներով՝ ամենահավանական տարբերակը առաջնության տեղափոխումն է ավելի ուշ ժամկետների։ Մրցաշարը այլ երկիր տեղափոխելու տարբերակը գնահատվում է քիչ հավանական. տեսականորեն մրցաշարը կարող էր ընդունել Հայաստանը, սակայն մինչև մրցումների մեկնարկը կազմակերպման համար չափազանց քիչ ժամանակ է մնացել։

Հիշեցնենք, որ 2025 թվականի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը անցկացվել էր Երևանում։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։