Ջուդոյի U17 աշխարհի առաջնություն 2025, առաջին օրվա արդյունքները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
2025 թվականի օգոստոսի 27-ին Սոֆիայում (Բուլղարիա) մեկնարկեց մինչև 17 տարեկանների ջուդոյի աշխարհի առաջնությունը։ Մրցաշարի առաջին օրը կայացան եզրափակիչները չորս քաշային կարգերում՝ 50 և 55 կգ տղաների, ինչպես նաև 40 և 44 կգ աղջիկների։
Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկան Նարեկ Դավթյանը (50 կգ), Վաhե Հովհաննիսյան (55 կգ) և Շավարշ Նահապետյանը (55 կգ), սակայն նրանք մրցանակային տեղ չգրավեցին։ Դավթյանն ու Նահապետյանը ունեցան մեկական հաղթանակ, իսկ Օհանեսյանը պարտվեց առաջին գոտեմարտում։
Աշխարհի չեմպիոն դարձան երեք մարզիկներ Ուզբեկստանից և մեկ աղջիկ Ռուսաստանից։
Առաջին օրվա արդյունքները՝
50 կգ (տղաներ):
-
Խուշնուդ Սուլթանով (Ուզբեկստան)
-
Արթուր Մելո (Բրազիլիա)
-
Արամ Միսսա (Ղազախստան) և Անար Գուլիև (Ադրբեջան)
55 կգ (տղաներ):
-
Խուշնուդբեկ Բուրխոնով (Ուզբեկստան)
-
Մատեո Գուալանդի (Իտալիա)
-
Ադրիս Յակուբաուսկաս (Լիտվա) և Ալեքսեյ Տոպտիգին (Ռուսաստան)
40 կգ (աղջիկներ):
-
Դիլաֆրուզ Բոլթաբոևա (Ուզբեկստան)
-
Սումա Նուր Յուքսել (Թուրքիա)
-
Հուլան Բայարձլ (Մոնղոլիա) և Ֆեննե Պիտերս (Բելգիա)
44 կգ (աղջիկներ):
-
Նադեժդա Միշենկինա (Ռուսաստան)
-
Լիվանուր Քայըր (Թուրքիա)
-
Ցզի-Յու Յանգ (Թայվան) և Սանդրա Վալենդզիկ (Լեհաստան)
Օգոստոսի 28-ին կանցկացվի մեդալների խաղարկություն 60 և 66 կգ քաշայիններում տղաների, ինչպես նաև 48 և 52 կգ աղջիկների համար։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0