Աշխարհի առաջնություն 2025 ազատ ոճի ըմբշամարտում․ երրորդ օրվա արդյունքները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Սեպտեմբերի 15-ին Զագրեբում կայացավ ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության մրցումների երրորդ օրը։ Մրցանակները խաղարկվեցին չորս քաշային կարգերում՝ 57, 74, 79 և 92 կգ, իսկ 65 և 97 կգ քաշային կարգերում մեկնարկեցին գոտեմարտերը, որոնց եզրափակիչները տեղի կունենան վաղը։
Նոր աշխարհի չեմպիոններ դարձան․
-
Չհոն Սուն Հան (ԿԺԴՀ, 57 կգ),
-
Կոտա Տակահաշի (Ճապոնիա, 74 կգ),
-
Գեորգիոս Կուգիոմցիդիս (Հունաստան, 79 կգ),
-
Թրենթ Հիդլի (ԱՄՆ, 92 կգ)։
Պատմական հաղթանակ տարավ 23-ամյա հույն ըմբիշ Գեորգիոս Կուգիոմցիդիսը, որը եզրափակչում հաղթեց ամերիկացի մրցակցին և Հունաստանին բերեց աշխարհի առաջնությունների պատմության առաջին ոսկե մեդալը ազատ ոճի ըմբշամարտում։ Մինչ այդ նրա գլխավոր ձեռքբերումն էր Եվրոպայի 2022 թ. առաջնության ոսկին, որն առաջինն էր Հունաստանի համար նաև Եվրոպայի մրցումներում։
Շատ տպավորիչ էր նաև 57 կգ քաշայինի եզրափակիչը։ Հյուսիսկորեացի Չհոն Սուն Հանը, պարտվելով ղրղզ մրցակցին 0:7 հաշվով, կարողացավ շրջել գոտեմարտի ընթացքը և հաղթել 12:9։
Հենց Չհոն Սունն էր կիսաեզրափակիչում կանգնեցրել Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանին։ Այսօր Հարությունյանը պայքարեց բրոնզե մեդալի համար և հաղթեց մեքսիկացի Բրավո Յանգին։ Նրա մեդալը դարձավ Հայաստանի հավաքականի միակ պարգևը ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում։ Այժմ հայ երկրպագուների ուշադրությունը սևեռված է հունահռոմեական ոճի վրա, որի մրցումները կմեկնարկեն սեպտեմբերի 18-ին։ Հայաստանը կներկայացվի բոլոր 10 քաշային կարգերում։
74 կգ քաշայինի եզրափակիչում էլ դրամատիկ դրվագ եղավ․ ռուս ըմբիշ Չերմեն Վալիևը վնասվածք ստացավ և չկարողացավ ավարտել գոտեմարտը, իսկ աշխարհի չեմպիոն դարձավ ճապոնացի Կոտա Տակահաշին։
Ամերիկացի Թրենթ Հիդլին 92 կգ քաշայինի եզրափակչում առաջին կեսից հետո 5:10 հաշվով զիջում էր ռուս Ամանուլա Հաջիմագոմեդովին, սակայն փայլուն երկրորդ կես անցկացրեց և ԱՄՆ-ին բերեց երկրորդ ոսկին Զագրեբում։
Ամբողջական արդյունքները, պատվո տեղերը և կիսաեզրափակիչների ցուցակը նույնն են, ինչ ռուսերեն տարբերակում։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0