2025 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնություն, երրորդ օրվա արդյունքներ և երկու համաշխարհային ռեկորդ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հոկտեմբերի 3-ին Նորվեգիայի Ֆյուրդե քաղաքում կայացավ 2025 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնության երրորդ մրցութային օրը։ Մրցանակակիրները որոշվեցին երկու քաշային կարգերում՝ տղամարդկանց 65 կգ և կանանց 58 կգ։
Երրորդ օրն անընդմեջ կանանց մրցաշարում հաղթում է Հյուսիսային Կորեայի մարզուհին։ Այս անգամ հաղթեց Կիմ Իլ Գյոնը, որը նաև համաշխարհային ռեկորդ սահմանեց կանանց 58 կգ քաշային կարգում։ ԿԺԴՀ-ն այս պահին ունի 3 ոսկի, 1 արծաթ և 1 բրոնզ՝ բոլորը մեծ մեդալներ։ Կորեացիները վստահորեն գլխավորում են մեդալային հաշվարկը։ Սակայն ավելի բարձր քաշային կարգերում այլ հավակնորդներ են լինելու։
Տղամարդկանց մրցաշարում հաղթեց Թուրքիայի Մուհամմեդ Ֆուրկան Օզբեկը, որը նույնպես սահմանեց համաշխարհային ռեկորդ երկամարտում։ Օզբեկը 9 կգ-ով ավելի բարձրացրեց, քան Հյուսիսային Կորեայի Պակ Մյոն Ջինը։
Երրորդ օրվա արդյունքներ (հոկտեմբերի 4)
65 կգ, Տղամարդիկ
Երկամարտ (Top-10):
-
Մուհամմեդ Ֆուրկան Օզբեկ (Թուրքիա) — 324 կգ (համաշխարհային ռեկորդ)
-
Պակ Մյոն Ջին (ԿԺԴՀ) — 315 կգ
-
Հեմփթոն Մորիս (ԱՄՆ) — 311 կգ
-
Ֆրանցիսկո Մոսկերա (Կոլումբիա) — 305 կգ
-
Ազնիլ Բիդին (Մալայզիա) — 301 կգ
-
Իվան Դիմով (Բուլղարիա) — 300 կգ
-
Էկո Յուլի Իրավան (Ինդոնեզիա) — 300 կգ
-
Լուիս Բարդալես (Պերու) — 299 կգ
-
Մութուպանդի Ռաջա (Հնդկաստան) — 299 կգ
-
Գեովանի Ադվենտինո (Ինդոնեզիա) — 295 կգ
Պոկում:
-
Մուհամմեդ Ֆուրկան Օզբեկ (Թուրքիա) — 145 կգ (եվրոպական ռեկորդ)
-
Իվան Դիմով (Բուլղարիա) — 137 կգ
-
Էկո Յուլի Իրավան (Ինդոնեզիա) — 137 կգ
Հրում:
-
Պակ Մյոն Ջին (ԿԺԴՀ) — 180 կգ
-
Մուհամմեդ Ֆուրկան Օզբեկ (Թուրքիա) — 179 կգ (եվրոպական ռեկորդ)
-
Հեմփթոն Մորիս (ԱՄՆ) — 178 կգ
58 կգ, Կանայք
Երկամարտ (Top-10):
-
Կիմ Իլ Գյոնգ (ԿԺԴՀ) — 236 կգ (համաշխարհային ռեկորդ)
-
Ռաֆիատու Լավալ (Նիգերիա) — 229 կգ
-
Կուո Սին Չուն (Չինական Թայբեյ) — 224 կգ
-
Լոնգ Տանցժեն (Չինաստան) — 220 կգ
-
Միրանդա Ուլրի (ԱՄՆ) — 215 կգ
-
Նատասյա Բետեյոբ (Ինդոնեզիա) — 214 կգ
-
Գարանս Ռիգո (Ֆրանսիա) — 211 կգ
-
Օլգա Իվժենկո (Ուկրաինա) — 209 կգ
-
Թանգ Յուսուան (Չինաստան) — 208 կգ
-
Կիանա Էլիոթ (Ավստրալիա) — 207 կգ
Պոկում:
-
Կիմ Իլ Գյոնգ (ԿԺԴՀ) — 104 կգ
-
Ռաֆիատու Լավալ (Նիգերիա) — 101 կգ
-
Միրանդա Ուլրի (ԱՄՆ) — 98 կգ
Հրում:
-
Կիմ Իլ Գյոնգ (ԿԺԴՀ) — 132 կգ
-
Ռաֆիատու Լավալ (Նիգերիա) — 128 կգ
-
Կուո Սին Չուն (Չինական Թայբեյ) — 128 կգ
Հոկտեմբերի 5-ին մեդալները կվիճարկվեն տղամարդկանց 71 կգ և կանանց 63 կգ քաշային կարգերում։ Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգա Գոռ Սահակյանը։
Մեդալային հաշվարկ երեք օրվա արդյունքում (միայն մեծ մեդալներ):
-
ԿԺԴՀ — 3 ոսկի, 1 արծաթ, 1 բրոնզ
-
Չինաստան — 1 ոսկի
-
Թուրքիա — 1 ոսկի
-
Թայլանդ — 1 արծաթ, 2 բրոնզ
-
Հնդկաստան — 1 արծաթ
-
Նիգերիա — 1 արծաթ
-
Ռումինիա — 1 արծաթ
-
Չինական Թայբեյ — 1 բրոնզ
-
ԱՄՆ — 1 բրոնզ
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0