Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների առաջնություն (2025). Մրցաշարի ամբողջական արդյունքները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հունիսի 15-ին Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտվեց 2025 թվականի Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը՝ մինչև 17 տարեկանների (U17) համար։ Մրցաշարի երրորդ օրը հայտնի դարձան 45, 51, 60, 71 և 92 կգ քաշային կարգերի հաղթողները և մրցանակակիրները։
Հայաստանի հավաքականի կազմում բրոնզե մեդալներ նվաճեցին Արեն Պիրուզյանը (45 կգ) և Ռազմիկ Ոսկանյանը (60 կգ)։ Մեկ օր առաջ Արտակ Աղաբեկյանը (48 կգ) դարձավ արծաթե, իսկ Արմեն Պապիկյանը (55 կգ)՝ բրոնզե մեդալակիր։
Ընդհանուր առմամբ, Հայաստանը Եվրոպայի առաջնությունում նվաճեց 4 մեդալ՝ 1 արծաթե և 3 բրոնզե։ Այս արդյունքով Հայաստանը զբաղեցրեց ընդհանուր թիմային հաշվարկում 4-րդ տեղը։ Թիմային առաջնության հաղթողը դարձավ Ադրբեջանի հավաքականը՝ 151 միավորով։ Բարձր արդյունք գրանցեց նաև Ուկրաինայի թիմը՝ 144 միավոր։
Սկոպյեի մրցաշարում չեմպիոն դարձան միայն երեք երկրի ներկայացուցիչներ. Ռուսաստանը նվաճեց 5 ոսկե մեդալ (բայց չմասնակցեց թիմային հաշվարկին), Ադրբեջանը՝ 3 ոսկե, Ուկրաինան՝ 2:
Հիշեցնենք, որ մինչ այդ անցկացված հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարում թիմային հաղթող դարձել էր Հայաստանի հավաքականը։

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության (Մ17) եզրափակիչ արդյունքներ
45 կգ
-
Ումար Ռաբադանով (Ռուսաստան)
-
Սաբա Մինդաշվիլի (Վրաստան)
-
Արեն Պիրուզյան (Հայաստան) և Վիկտոր Գուրին (Մոլդովա)
48 կգ
-
Ռավան Հասանզադե (Ադրբեջան)
-
Արտակ Աղաբեկյան (Հայաստան)
-
Ումար Մագոմեդով (Ռուսաստան) և Սադիք Աթեսօղուլլարի (Թուրքիա)
51 կգ
-
Ահմեդ Նայբարով (Ռուսաստան)
-
Ռոբերտ Ալոև (Ուկրաինա)
-
Ռամալ Միրհուսեյնով (Ադրբեջան) և Նաբի Իսմայիլ (Բելառուս)
Վահան Ազարյան (Հայաստան) — 5-րդ տեղ
55 կգ
-
Ռուսլան Ալիզադա (Ադրբեջան)
-
Մախաչ Աբդուլդաև (Ռուսաստան)
-
Թեմուրի Տուտարաշվիլի (Վրաստան) և Արմեն Պապիկյան (Հայաստան)
60 կգ
-
Զօրաբ Ալոև (Ուկրաինա)
-
Հասան Հասանով (Ադրբեջան)
-
Մաթե Ծինաձե (Վրաստան) և Ռազմիկ Ոսկանյան (Հայաստան)
65 կգ
-
Մագոմեդ Իսաև (Ռուսաստան)
-
Իվան Զալիսկո (Ուկրաինա)
-
Իսմայիլ Մերտքոլլու (Թուրքիա) և Դարիո Ֆիշիետի (Գերմանիա)
Դավիթ Դավթյան (Հայաստան) — 7-րդ տեղ
71 կգ
-
Իսլամ Ջամալուտդինով (Ռուսաստան)
-
Իգոր Օլեյնիկ (Ուկրաինա)
-
Օմեր Գյուլ (Թուրքիա) և Կոբա Գոգուաձե (Վրաստան)
Ավետիք Թութխալյան (Հայաստան) — 5-րդ տեղ
80 կգ
-
Արթուր Կոստյուկ (Ուկրաինա)
-
Մագոմեդ Աբդուսալամով (Ռուսաստան)
-
Մարշալ Ջոնս (Մեծ Բրիտանիա) և Լևան Չերտկոև (Ֆրանսիա)
Ավետ Ենգոյան (Հայաստան) — 9-րդ տեղ
92 կգ
-
Սաիդ Փաշաև (Ադրբեջան)
-
Աբդուրազակ Շաբանով (Ռուսաստան)
-
Ելգուջա Լոմիձե (Վրաստան) և Մագոր Լորինց (Ռումինիա)
Նարեկ Մարտիրոսյան (Հայաստան) — 15-րդ տեղ
110 կգ
-
Մագոմեդռասուլ Օմարով (Ռուսաստան)
-
Մուրթազ Բագդավաձե (Վրաստան)
-
Հաքիմ Թաղիև (Ադրբեջան) և Զեքերիյա Դողան (Թուրքիա)
Լաերտ Մովսեսյան (Հայաստան) — 5-րդ տեղ
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0