SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Ծանրամարտի Եվրոպայի 2025 թվականի առաջնություն. առաջին օրվա արդյունքները


Ծանրամարտի Եվրոպայի 2025 թվականի առաջնություն. առաջին օրվա արդյունքները
Ծանրամարտ 💬 Comment

Ապրիլի 13-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում մեկնարկեց ծանրամարտի Եվրոպայի 2025 թվականի առաջնությունը։ Մրցաշարի առաջին օրը մրցանակները խաղարկվեցին կանանց երկու քաշային կարգերում՝ մինչև 45 կգ և մինչև 49 կգ։

Նշենք, որ առաջին մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչները մասնակցություն չեն ունեցել։

Եվրոպայի չեմպիոնուհի դարձան Թուրքիան ներկայացնող Ջանսու Բեքթաշը, ով արդեն երրորդ անգամ նվաճեց ոսկե մեդալ մայրցամաքային առաջնությունում, և Ռումինիայի ներկայացուցիչ Միխեյլա Կամբեյը, ով դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն։

Եվրոպայի 2025 թվականի առաջնության առաջին օրվա արդյունքները՝

Կանայք, մինչև 45 կգ
Պոկում
Մարտա Գարսիա (Իսպանիա) — 77 կգ
Ջանսու Բեքթաշ (Թուրքիա) — 76 կգ
Իոանա Միրոն (Ռումինիա) — 69 կգ

Հրում
Գամզե Ալթուն (Թուրքիա) — 93 կգ
Ջանսու Բեքթաշ (Թուրքիա) — 90 կգ
Մարտա Գարսիա (Իսպանիա) — 87 կգ

Երկամարտ
Ջանսու Բեքթաշ (Թուրքիա) — 166 կգ
Մարտա Գարսիա (Իսպանիա) — 164 կգ
Գամզե Ալթուն (Թուրքիա) — 161 կգ

Կանայք, մինչև 49 կգ
Պոկում
Միխեյլա Կամբեյ (Ռումինիա) — 85 կգ
Լուսիա Գոնսալես (Իսպանիա) — 77 կգ
Ադրիանա Պանա (Ռումինիա) — 76 կգ

Հրում
Միխեյլա Կամբեյ (Ռումինիա) — 105 կգ
Լուսիա Գոնսալես (Իսպանիա) — 96 կգ
Ռադմիլա Զագորաց (Սերբիա) — 95 կգ

Երկամարտ
Միխեյլա Կամբեյ (Ռումինիա) — 190 կգ
Լուսիա Գոնսալես (Իսպանիա) — 173 կգ
Ռադմիլա Զագորաց (Սերբիա) — 169 կգ

Ապրիլի 14-ին մեդալները կխաղարկվեն տղամարդկանց երկու քաշային կարգերում՝ մինչև 55 կգ և մինչև 61 կգ, ինչպես նաև կանանց 55 կգ քաշային կարգում։ Հայաստանի հավաքականի կազմում ելույթ կունենան Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Գառնիկ Չոլակյանը (61 կգ)։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։