SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

2025 թ․ Եվրոպայի բազկամարտի առաջնություն․ Հայաստանի հավաքականը նվաճեց 30 մեդալ


2025 թ․ Եվրոպայի բազկամարտի առաջնություն․ Հայաստանի հավաքականը նվաճեց 30 մեդալ
Այլ սպորտաձևեր 💬 Comment

Մայիսի 30-ից հունիսի 9-ը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում անցկացվեց 2025 թվականի Եվրոպայի բազկամարտի առաջնությունը։ Մրցաշարին մասնակցեցին պատանիներ, երիտասարդներ, մեծահասակներ, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող մարզիկներ։

Հիմա արդեն հասանելի են պաշտոնական արդյունքները, և կարող ենք ամփոփել Հայաստանի հավաքականի մասնակցությունը։ Պաշտոնական արձանագրությունը կարող եք ներբեռնել այստեղ։

Հայաստանի ներկայացուցիչները Ռումինիայում նվաճեցին 15 մեդալ՝ 7 ոսկի, 5 արծաթ, 3 բրոնզ, և ընդհանուր մեդալային հաշվարկում գրավեցին 9-րդ տեղը։

Чемпионат Евпопы 2025 по армрестлингу

Հայաստանի մեդալակիրները՝
Մինչև 15 տարեկան պատանիներ՝

  • Ոսկի՝ Սարգիս Մովսիսյան (65 կգ, ձախ ձեռքով)

  • Արծաթ՝ Սարգիս Մովսիսյան (65 կգ, աջ ձեռքով)

  • Արծաթ՝ Դավիթ Դավթյան (55 կգ, ձախ ձեռքով)

  • Արծաթ՝ Սեդրակ Պիրոյան (50 կգ, աջ ձեռքով)

  • Բրոնզ՝ Սեդրակ Պիրոյան (50 կգ, ձախ ձեռքով)

Մինչև 18 տարեկան պատանիներ՝

  • Ոսկի՝ Դորիկ Աիդինյան (50 կգ, ձախ ձեռքով)

  • Բրոնզ՝ Դորիկ Աիդինյան (50 կգ, աջ ձեռքով)

Մինչև 23 տարեկան երիտասարդներ՝

  • Ոսկի՝ Արման Մրթեյան (60 կգ, ձախ ձեռքով)

  • Արծաթ՝ Արման Մրթեյան (60 կգ, աջ ձեռքով)

  • Ոսկի՝ Ռաֆիկ Կոստանյան (70 կգ, ձախ ձեռքով)

  • Ոսկի՝ Մարիամ Սարգսյան (65 կգ, աջ ձեռքով)

Մեծահասակներ՝

  • Ոսկի՝ Վաչագան Օհանեսյան (70 կգ, ձախ ձեռքով)

  • Ոսկի՝ Արման Հովհաննիսյան (80 կգ, աջ ձեռքով)

  • Արծաթ՝ Էմիլ Ամիրշադյան (70 կգ, ձախ ձեռքով)

  • Բրոնզ՝ Էմիլ Ամիրշադյան (70 կգ, աջ ձեռքով)

Հայ պարա-սպորտսմենները նույնպես փայլուն հանդես եկան՝ նվաճելով 15 մեդալ՝ 7 ոսկի, 2 արծաթ, 6 բրոնզ։ Պարա-բազկամարտի մեդալային հաշվարկում Հայաստանը զբաղեցրեց բարձր՝ 4-րդ տեղը։

Եվրոպայի չեմպիոններ դարձան Հայաստանի հերոս, մայոր Սերգիս Ստեփանյանը, ինչպես նաև Վալտեր Հարությունյանը (երկու ձեռքով), Նաիրա Մեսրոպյանը (երկու ձեռքով), Գևորգ Ամբարձումյանը, Վոլոդյա Բազեյանը։

Чемпионат Европы 2025 пара-армрестлинг


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։