Հայաստանի 2025 թվականի հունահռոմեական ըմբշամարտի առաջնություն. առաջին օրվա արդյունքները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Դեկտեմբերի 22-ին Չարենցավանում մեկնարկեց Հայաստանի 2025 թվականի հունահռոմեական ըմբշամարտի առաջնությունը։ Առաջին մրցումային օրվա արդյունքներով վեց քաշային կարգերում պարզվեցին եզրափակիչ զույգերը, իսկ ևս չորս քաշային կարգերում հայտնի դարձան չեմպիոնները, քանի որ այնտեղ մրցումները անցկացվում էին շրջանային համակարգով։
Ազգային առաջնությունն ունի կարևոր նշանակություն․ այն հանդիսանում է ընտրական մրցաշար 2026 թվականի Եվրոպայի առաջնության, ինչպես նաև մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության (U23) համար։
Առաջին օրվա եզրափակիչ զույգերը
55 կգ՝ Մանվել Խաչատրյան — Նորայր Հախոյան
60 կգ՝ Արմեն Մելիքյան — Սուրեն Աղաջանյան
63 կգ՝ Կարեն Ասլանյան — Հրաչյա Պողոսյան
67 կգ՝ Յուրիկ Հովեյան — Ռուբեն Միրանյան
72 կգ՝ Գասպար Տերտերյան — Աշոտ Խաչատրյան
97 կգ՝ Հայկ Խլոյան — Ռուբեն Գևորգյան
Շրջանային համակարգով անցկացված քաշերի հաղթողները
77 կգ՝ Սամվել Տերտերյան
82 կգ՝ Սամվել Գրիգորյան
87 կգ՝ Գևորգ Թադևոսյան
130 կգ՝ Ալբերտ Վարդանյան
77 կգ քաշային կարգում չմասնակցեց Հայաստանի հավաքականի առաջատար Մալխաս Ամոյանը։ Հաղթող դարձավ երիտասարդական հավաքականի անդամ Սամվել Տերտերյանը, որը հերթականությամբ հաղթեց Մալխաս Ամոյանի եղբորորդի Արթուր Ամոյանին, Գևորգ Խանգելդյանին, Պետրոս Չալյանին և Սամվել Պետիկյանին։
82 կգ քաշային կարգում հանդես եկավ ազգային հավաքականի հիմնական ըմբիշ Սամվել Գևորգյանը։ Նա վստահ հաղթեց բոլոր գոտեմարտերում՝ առավելության հասնելով Մարտիկ Պետրոսյանի, Արամ Արաքելյանի, Գրիգոր Մելքոնյանի և Վահե Հովհաննիսյանի նկատմամբ։
Առավել ներկայացուցչական էր 87 կգ քաշային կարգը, որտեղ գորգ դուրս եկան Հայաստանի հավաքականի երեք ներկայացուցիչներ՝ Գևորգ Թադևոսյանը, Կարեն Խաչատրյանը և Վիգեն Նազարյանը, ինչպես նաև երիտասարդական հավաքականի անդամ Յուրիկ Պետրոսյանը և երիտասարդ ըմբիշ Հենրիկ Գևորգյանը։ Հաղթող դարձավ ամենափորձառու մասնակիցը՝ Գևորգ Թադևոսյանը։
130 կգ քաշային կարգում մասնակցում էին երեք մարզիկներ։ Չեմպիոն դարձավ Ալբերտ Վարդանյանը՝ հաղթելով վերջին շրջանում հավաքական հրավիրված Ռազմիկ Քուրդյանին, ինչպես նաև Արամայիս Հարությունյանին։
Մնացած քաշային կարգերի եզրափակիչները կկայանան դեկտեմբերի 23-ին, ինչպես նաև կմեկնարկի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0