ԵԱ-2026 U23 հունահռոմեական ըմբշամարտ․ վիճակահանության արդյունքները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր՝ մարտի 12-ին, Սերբիայի Զրենյանին քաղաքում տեղի ունեցավ հունահռոմեական ըմբշամարտի վիճակահանությունը 2026 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության (U23) համար։
Մարտի 13-ին մրցումները կմեկնարկեն 55, 63, 77, 87 և 130 կգ քաշային կարգերում, իսկ Հայաստանի հավաքականի կազմում առաջինը գորգ դուրս կգան հետևյալ ըմբիշները.
55 կգ — Մանվել Խաչատրյան
1/8 եզրափակիչում առաջին մրցակիցը՝ Իվան Ստեֆանսկի (Ուկրաինա)
63 կգ — Արմեն Սուքիասյան
1/8 եզրափակիչում առաջին մրցակիցը՝ Մաքսուտ Սուլթանով (Ուկրաինա)
77 կգ — Սամվել Տերտերյան
1/8 եզրափակիչում առաջին մրցակիցը՝ Դոմինիկ Բոտոշ (Հունգարիա)
87 կգ — Վիգեն Նազարյան
1/8 եզրափակիչում առաջին մրցակիցը՝ Աչիկո Բոլքվաձե (Վրաստան)
130 կգ — Արամայիս Հարությունյան
1/8 եզրափակիչում առաջին մրցակիցը՝ Լեոնհարդ Յունգեր (Ավստրիա)
Մարտի 14-ին մրցումները կսկսեն Հայաստանի հավաքականի մնացած 5 ըմբիշները.
60 կգ — Սուրեն Աղաջանյան
1/8 եզրափակիչում առաջին մրցակիցը՝ Իլիան Այնաուի (Ֆրանսիա)
67 կգ — Յուրիկ Հովեյան
1/8 եզրափակիչում առաջին մրցակիցը՝ Մատուշ Յանկովիչ (Չեխիա) / Բերս Իդալ Տիմիրբիև (Նորվեգիա)
72 կգ — Աշոտ Խաչատրյան
1/8 եզրափակիչում առաջին մրցակիցը՝ Ժաու Դուարտե (Պորտուգալիա) / Օոմեն Գոչմեն (Թուրքիա)
82 կգ — Մարտիկ Պետրոսյան
Առաջին մրցակիցը 1/16 եզրափակիչում՝ Մատիա Ռադոյևիչ (Չեռնոգորիա)
1/8 եզրափակիչում հնարավոր մրցակիցը՝ Իլյա Վալեուսկի (Բելառուս)
97 կգ — Ռուբեն Գևորգյան
1/8 եզրափակիչում առաջին մրցակիցը՝ Ռոբին Ուսպենսկի (Էստոնիա)
Մրցաշարի ուղիղ հեռարձակումները հասանելի կլինեն UWW+ (United World Wrestling) պաշտոնական հարթակում։ Դիտելու համար անհրաժեշտ է ծառայության բաժանորդագրություն։
Մենք մրցաշարի անվճար դիտման վերաբերյալ տեղեկությունները կհրապարակենք մեր Telegram ալիքում, ինչպես նաև առանձին՝ Sportaran.com կայքում։
ԵԱ-U23 հունահռոմեական ըմբշամարտի վիճակահանության արդյունքներ










Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0