SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի Մ-19 հավաքականը հայտարարեց կազմը ԵՎՐՈ-Մ19-ի որակավորման համար


Հայաստանի Մ-19 հավաքականը հայտարարեց կազմը ԵՎՐՈ-Մ19-ի որակավորման համար
Ֆուտբոլ 💬 Comment

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը Ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում/ակադեմիայում կմեկնարկի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի ուսումնամարզական հավաքը։ Միշել Ջորքաեֆի սաները կանցկացնեն ինտենսիվ մարզումներ՝ պատասխանատու որակավորման հանդիպումներից առաջ։

Հոկտեմբերի 7-ին թիմը կմեկնի Նորվեգիա, որտեղ կխաղա Գերմանիայի, Նորվեգիայի և Կոսովոյի հավաքականների դեմ։

Ընդլայնված ցուցակում ընդգրկված են ինչպես հայկական ակումբների ներկայացուցիչներ, այնպես էլ արտասահմանյան ակադեմիաներում հանդես եկող ֆուտբոլիստներ։ Նրանց թվում են՝ «Խիմկի»-ի պաշտպան Վանիկ Սուկիասյանը, Ավստրիայի «Լաֆնից»-ի պաշտպան Հարություն Մուսիկյանը, «Ֆորտունա Քյոլն»-ի կիսապաշտպան Գարի Գրիգորյանը, «Ռոստով»-ի հարձակվող Դավիթ Բատոյանը և Արամե Մինասյանը, ով վերջին տարիներին հանդես էր գալիս Իսպանիայում։

Հայաստանի Մ-19 հավաքականի կազմը.

Դարպասապահներ
Արտյոմ Դավիդով - «Նոա-2»
Արթուր Պետրոսյան - «Փյունիկ-2»
Վաչե Գաբրիելյան - ԲԿՄԱ-2

Պաշտպաններ
Հարություն Մուսիկյան - «Լաֆնից»
Արթուր Մովսիսյան - «Նոա-2»
Արման Իսայան - «Ուրարտու-2»
Գոռ Գրիգորյան - «Նոա-2»
Խոսրով Ղազարյան - ԲԿՄԱ-2
Վանիկ Սուքիասյան - Խիմկի
Արամ Ահարոնյան - «Փյունիկ-2»
Կարեն Հովակիմյան - ԲԿՄԱ-2
Ալեքս Գալստյան - «Վան»
Ազատ Հակոբյան - «Արարատ-2»
Ժորա Դադամյան - «ՈՒրարտու-2» 

Կիսապաշտպաններ
Գարի Գրիգորյան - «Ֆորտունա Քյոլն»
Գագիկ Հովհաննիսյան - «Շիրակ-2»
Հարություն Մանուկյան - ԲԿՄԱ-2
Մարտին Գալստյան - «Փյունիկ-2»
Գոռ Մանուկյան - «Ուրարտու-2»
Դավիթ Հարությունյան -«Ուրարտու»
Սեդրակ Մովսիսյան - «Փյունիկ-2»
Դավիթ Բաթոյան - «Ռոստով»

Հարձակվողներ
Արշակ Պետրոսյան - ԲԿՄԱ-2
Գագիկ Մելոյան- ԲԿՄԱ-2
Մայքլ Ասիլյան - «Նոա-2»
Արամե Մինասյան           

Состав сборной Армении U19

Հայաստանի Մ-19 հավաքականի խաղերի ժամանակացույցը՝ ԵՎՐՈ-Մ19 որակավորում, Նորվեգիա․

  • Հոկտեմբերի 8․ Հայաստան – Գերմանիա (19:00)

  • Հոկտեմբերի 11․ Նորվեգիա – Հայաստան (13:00)

  • Հոկտեմբերի 14․ Կոսովո – Հայաստան (17:00)


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։